ԳՐՈՂԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ
(էջ 408)
Նամակների ձևով գրված այս պատառիկներով Թումանյանն իր կարծիքն է հայտնել ժամանակի կենցաղի, մշակույթի ու սոցիալական հարաբերությունների մասին։ Նյութն, ըստ երևույթին, անավարտ է։
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Հավանաբար գրված է 1890-ական թվականներին։
Սևագիր-ինքնագիրը պահվում է ԳԱԹ Թֆ № 23 (լրացուցիչ)։
Առաջին անգամ տպագրվել է Եժ VI, 85 — 89։
Տպագրվում է ինքնագրից։
<ԳՅՈԻՂԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ>
(էջ 413)
Թումանյանի 1890-ական թվականների սևագրություններից է։ Հիշեցնում է 1898 թ. գրված «Պաչոտնու տրտունջը» երգիծական բանաստեղծությունը (տե՛ս սույն հրատարակություն, Հ. I, էջ 364 և 654)։ Հատված է բաց նամակի ձևով գրված հոդվածի։
Ինքնագիրը պահվում է ԳԱԹ Թֆ, № 193։
Առաջին անգամ <«Գյուղական ուսումնարանը»> վերնագրով տպագրվել է ԵԺ VI, 246 —247։
Տպագրվում է ինքնագրից։
ԳՈՐԾՆ ՍԿՍՎԱԾ է
(էջ 414)
Գրված է 1890-ական թվականներին։ Սևագրություն է։
Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Թֆ, լրացուցիչ ցուցակ, № 16։
Առաջին անգամ տպագրվել է Եժ VI, 247։
Տպագրվում է ինքնագրից։