Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/641

Այս էջը հաստատված է

1902

<ԼԵՈՅԻ «ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԶԱՐՅԱՆՑ» ԱՇԽԱՏՈԻԹՅԱՆ ԱՌԹԻՎ>

(էջ 415)

Գրված է, հավանաբար, 1902 թ․։

Սևագիր֊ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Թֆ, № 27 (լրացուցիչ)։

Առաջին անգամ տպագրվել է Եժ VI, 117 — 119։

Տպագրվում է ինքնագրից։

1 Լեռ «Ստեփանոս Նազարյանց», Թիֆլիս, 1902, հ. II, էջ 367։

2 Ղ. Աղայան, «Իմ կյանքի գլխավոր դեպքերը», Թիֆլիս, 1893, էջ 51։

3 Տե՛ս Լեոյի աշխատության № 30 ծանոթագրությունը (էջ 404), որտեղ հեղինակը նշում է, թե օգտվել է Ղ. Աղայանի «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» հուշագրության 39, 51, 56 — 58֊րդ էջերից։

4 Թումանյանը հատվածի միայն առաջին բառն է նշել, ըստ երևույթին, ամբողջ մեջբերումը թողնելով մաքրագրությանը։ Մեջ ենք բերում հատվածն ամբողջությամբ. «Հյուսիսափայլի» կյանքի մեջ առաջին անգամն էր, որ նազարյանցը այդքան պարզ ու երկար խոսում էր թուրքահայերի մասին։ Մենք իր տեղում նկատեցինք այն տարօրինակ հանգամանքը, որ Նազարյանցի համար, կարծես, գոյություն չուներ Թուրքիայի Հայությունը մինչդեռ «Հյուսիսափայլը» հրատարակվում էր մի այնպիսի ժամանակամիջոցում, երբ թուրքահայերի մեջ կատարվում էին խիստ նշանավոր պատմական դեպքեր․ Զեյթունի ապստամբությունը, Ազգային Սահմանադրության հաստատվելը և այդ առիթով բռնկված կատաղի մաքառումները այն աստիճան նշանավոր երևույթներ էին Արևելքի կյանքում, որ նույնիսկ եվրոպական լրագրության առանձին ուշադրության առարկա էին դարձել։ Սահմանադրական երիտասարդությունը, ոգևորված 1848֊ի ֆրանսիական հեղափոխության սկզբունքներով, ժողովրդի վեհապետական իրավունքներն էր պաշտպանում, մոռացված ու հարստահարված գավառների ձայնն էր հնչեցնում․ այդ երիտասարդության դեմ դուրս էին եկել խավար ուժերը, որոնք մատնությունների, աղմուկների միջոցով ուզում էին սպանել սկսված գործը։ Եվ Մոսկվայի հայկական ազատամիտ ամսագրի համար գոյություն չունեին այդ բոլոր անցքերը։ Կարծես զգալով այդ աններելի պակասությունը, Նազարյանցը հենց հատկապես իր սխալը ուղղելու համար էր, որ 1864֊ին վերսկսեց իր ամսագրի հրատարակությունը։ Եվ արժեր հենց միմիայն այդ «Ազգային թշվառություն» հոդվածի համար հրատարակել» (նույն տեղում, էջ 208 —209)։

5 Տե՛ս Ղ․ Աղայան, «Իմ կյանքի գլխավոր դեպքերը», էջ 40։

6 Նույն տեղում, էջ 39։