Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/645

Այս էջը հաստատված է

ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՍԵՐ ԵՎ ՀԱՐԳԱՆՔ

(էջ 458)

Գրված է, հավանաբար, 1909 թ. վերջերին, երբ Կովկասի Կայսերական գյուղատնտեսական ընկերությունը մեծ շուքով տոնում էր «Մշակի» խմբագիր Ալ. Քալանթարի գյուղատնտեսական գործունեության 30֊ամյա հոբելյանը (տե՛ս «Վայելուչ խոսակցություն պ. Ա. Եզեկյանի հետ» հոդվածի առաջին և երկրորդ ծանոթագրությունները)։

Սևագիր ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Թֆ № 198։

Առաջին անգամ տպագրվել է Եժ VI, 120 — 121։

Տպագրվում է ինքնագրից։

1 Տ. Նազարյանի հոդվածը, որտեղ առաջարկվում է հիմնել օրինակելի գյուղ՝ «Քալանթարակերտ» կամ «Քալանթարաշեն» անունով, տե՛ս Տզ, 1909, № 11, էջ 97։

2 Տե՛ս Մշ. 1909, № 251, «Ներքին տեսություն» բաժնում։

1900-ական թվականներ

ԹԱՐԳՄ<ԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ> ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՄԵԶԱՆՈՒՄ

(էջ 459)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Հավանաբար գրված է 1900-ական թվականներին։

ԳԱԹ Թֆ, № 200 պահվում են երկու ինքնագիր, որոնցից մեկն ավելի մաքուր է։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ VI, 122 — 127։

Տպագրվում է ավելի մաքուր ինքնագրից։

1 Վիլյամ Շեքսպիր, «Մակբեթ», թարգմ. Ստ. Մալխասյան, Թիֆլիս, 1892։

2 Տե՛ս «Համլետ», ողբերգություն Շեքսպիրի, անգլերենից թարգմանեց Հովհաննես խան Մասեհյան», գրախոսությունը սույն հատորում։


1910

ՍԽԱԼ է

(էջ 466)

Գրված է 1910 թ.,

ԳԱԹ, Թֆ № 201, պահվում են երկու սևագիր տարբերակներ (Ա և Բ): ԳԱԹ, Թֆ № 202 պահվում է մի ինքնագիր պատառիկ (Գ):