Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/646

Այս էջը հաստատված է

Առաջին անգամ Բ ինքնագրից տպագրվել է Եժ VI, 128 — 131, <«Լեզվական փոխառությունների մասին»> վերնագրով։

Տպագրվում է նույն ինքնագրից։ «Տարբերակներ» բաժնում ներկայացնում ենք Գ ինքնագիր-պատառիկը և Ա ինքնագրի մի հատվածը, որ միտքը շարունակում է այն տեղից, որտեղ ընդհատվում է Բ ինքնագիրը։

1 Նկատի ունի Մամբրե Մատենճյանի «Ճիշտ իր ժամանակին» հոդվածը։

2 Տե՛ս «Լեզվական փոխառություններ» և «Վռազ պատասխան պ. Ա. Մեղրյանին» հոդվածները։

3 Տե՛ս «Վռազ պատասխան պ. Ա. Մեղրյանին» հոդվածի № 1 ծանոթագրությունը։

4 Խաչատուր Աբովյան, «Վերք Հայաստանի», Թիֆլիս, 1858, էջ 91 — 92։

5 Ռափայել Պատկանյան, «Ընտիր երկասիրություններ», հ. I, Պետերբուրգ, 1893, էջ 19:

6 Նույն տեղում, էջ 121։

<ԷՍ, ԷԴ, ԷՆ-Ի ՄԱՍԻՆ>

(էջ 470)

Գրված է 1910 թ.։ Բովանդակությամբ առնչվում է «Սխալ է» հոդվածին։

Սևագիր֊ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Թֆ № 36։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ VI, 131 — 133։

Տպագրվում է ինքնագրից։

1 Նկատի ունի Մ. Ղազարյանի «Մի նկատողություն» հոդվածը (Հր, 1910, 1 մայիսի, № 92)։

МОСК<ОВСКИЕ> ВЕДОМОСТИ-ԻՆ

(էջ 473)

Գրված է 1910 թ.։

Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Թֆ № 217։ նույն տեղում պահվում են ևս 3 օրինակ, որոնք ներկայացնում ենք «Տարբերակներ» բաժնում։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ VI, 179 — 182։

Տպագրվում է ինքնագրից։

1 Խոսքը 1909 թ. «Երիտասարդ թուրքերի» կառավարության կազմակերպած հայկական ջարդի մասին է։

2 Թերթի այդ համարը գտնել չհաջողվեց։

3 Նկատի ունի իր «Բողոքի դեմ» հոդվածը։