Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/647

Այս էջը հաստատված է



ՍՊԱՆՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԴԵՄ

(էջ 477)

Գրված է, հավանաբար, 1910 թ.։ Բովանդակությամբ առնչվում է «Դատապարտում ենք» հոդվածին։

Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Թֆ № 237։ Նույն տեղում պահվում է նաև մի սևագիր պատառիկ, որ ներկայացնում ենք «Տարբերակներ» բաժնում։

Առաջին անգամ տպագրվել է ՈւՀ 2, էջ 348։

Տպագրվում է ինքնագրից։

ԴԺԲԱԽՏ ԱՍՏՂԻ ՏԱԿ ԾՆՎԱԾ ՄԱՐԴԸ

(էջ 478)

Գրված է 1910 թ.։

Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Թֆ, № 203:

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ VI, 134 — 135:

Տպագրվում է ինքնագրից։

1 Ավետիս Տեր-Հարությունյանը, որ զբաղվել է նաև գրականությամբ, այդ ժամանակ որպես ուսուցիչ աշխատել է Նոր Նախիջևանի թեմական դպրոցում։

2 «Լույս» շաբաթաթերթ, Նոր Նախիջևան, 1910, № 24. Ավ. Տեր-Հարությունյանի «Հայերեն գիտցողին» հոդվածից»։

«Լույսի» իր սեփական օրինակի հիշյալ հոդվածի լուսանցքում Թումանյանն արել է հետևյալ դիտողությունները. Ա «Ապացույց, որ միայն դուք եք խոսում «Հայերեն չգիտեն» առաջ<նորդողի> մասին»։ Բ հոդվածից մեջ բերելով «ընթերցողն էլ կկարծի, թե խոսքը Վրաստանի հայերի վրա է» նախադասությունը գրել է. «Այս ո՛չ գրական և ո՛չ էլ Ժողովրդական, այլ միայն հայերեն չիմացողի լեզու է», ապա «Տեսնել օր<ինակ> ժող. նյութերը»։

1911

ՊԱՏԱՍԽԱՆ Պ<ԱՐՈՆ> ԳԵՎՈՐԳ ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆԻՆ

(էջ 480)

Գրված է Ալ. Շիրվանզադեի հոբելյանի նախօրյակին, 1911 թ, ապրիլի 24-ից հետո, ի պատասխան Գ. Բաշինջաղյանի «К юбилею Ширванзаде» հոդվածի (տե՛ս «Тифлиский листок», 1911, № 92)։