Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/650

Այս էջը հաստատված է



1911

<«ՀԱՍԿԵՐԻ» ՀՆԳԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ>

(էջ 537)

Տպագրվել է Հր, 1911, 4 մարտի, № 46, այնուհետև՝ ԵԺ IV, էջ 440—441։

Արտատպվում է Հր-ից,

1 Հավանաբար փետրվարի վերջերին (մինչև մարտի 2-ը) տեղի է ունեցել մի բազմամարդ ժողով նվիրված «Հասկերի» 5-ամյա գործությանը, ժողովին նախագահել է Հովհ. Թումանյանը։ Ելույթներ են ունեցել մի շարք ժողովականներ։ Թումանյանը հանդես Է եկել մի քանի անգամ։

Այս հաղորդման հեղինակը Հակոբ Աղաբաթն Է, որը եղել Է Ժողովի քարտուղարը։ Հր-ի նախորդ օրվա համարում ևս կա նույնպիսի մի հաղորդագրություն, որտեղ Թումանյանի առաջին ելույթի մասին Հ․ Աղաբաթը գրում Է՝ «Նախագահը մի քանի խոսքով պարզաբանեց տիկ. Լիսիցյանի հարուցած խնդիրները և ցանկացավ իմանալ ժողովականների կարծիքը, թե ի՞նչ ձևով կկամենային մոտենալ հրապարակ եկած հարցին» (Հր, 1911, 3 մարտի, № 45)։

1912

<ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ>

(Էջ 538)

Թումանյանի ելույթը տեղի Է ունեցել Հայ գրողների ընկերության ընդհանուր ժողովում, 1912 թ. նոյեմբերի 25֊ին։

Ելույթի վերաշարադրանքը տպագրվել Է տեղեկագիր Հայ գրողների կովկասյան ընկերության 1913 թվի գործունեության»։ Առաջին տարեշրջան, 1914, Էջ 29։

Առաջին անգամ տպագրվել Է ԵԺ VI, 391։

Արտատպվում Է «Տեղեկագրից»։