Ռուս թարգմանիչներն ասում են. «С приятной вестью». «С добрыми вестями». «С ответом радостным»: Իսկ գոհությունը դեսպաններին առանձին նշանակություն է տալիս։
Թագավորը իր առաջին խորհրդականին այս խոսքերով է ուղարկում նրանց ընդունելու.
«Հյուրընկալիր նորանց և ներս բեր քո հետ» (64)։
Հյուրընկալիրը անտեղի բառ է. եկողները հյուրեր չէին. ռուս թարգմանիչները դրա տեղ գործ են ածել՝ почти; прими; сделай же им честь, ты сам им сделай честь.
Թագավորն ու թագուհին խորհրդակցում են Համլետի հիվանդության մասին։ Թագուհին ասում է.
«Կարծում եմ, որ չըկա մի ուրիշ պատճառ թե ոչ իր հոր մահը և մեր խիստ արագ ամուսնությունը։
Թագավոր
Մենք կըմաշենք նորան» (էջ 64)։
Ես հակամետ եմ կարծելու, որ այս մաշենքն էլ հրատարակչական ընկերության արած այն սրբագրական սխալներիցն է, որոնք շարունակ պատահում են՝ միանգամայն փոխելով խոսքի միտքը։ Բայց սրանց մասին յուր տեղը։
Թերևս պ. Մասեհյանը գործ է ածել «կըմաղենք» ժողովրդական բառը, որ կնշանակի խարբալել, փորձել, մանրամասն հարցուփորձ անել։
Ռուս թարգմանիչներն ասում են.
Кетч. Постараемся все выведать.
Сокол. Подумаем-узнаем.
Гнед. А вот узнаем.
Кан. Мы это увидим.
Полевой. Мы все узнаем.