Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/67

Այս էջը հաստատված է

Պոլոնիուսը թագավորին և թագուհուն, Համլետի խելագարության պատճառի մասին խոսելիս, ասում է.

«Դե՛հ, թող ենթադրենք,
Որ նա խելագար է, հիմա մնում է.
Որ այդ հետևության պատճառը գտնենք
Կամ թե լավ է ասել — այդ դեդևության,
Եվ այդ դեդևային հետևությունը
Ունի յուր պատճառը» (էջ 66-67)։


Հետևություն և դեդևություն բառերով պ. Մասեհյանը բառախաղ է շինել և ծանոթություն դրել․ «բառախաղ, որ համապատասխանում է բնագրի defective effect խոսքերին»։


Кетчер, Кронеберг և Каншин այստեղ պահել են բնագրի բառախաղը։ Пол. գործ է ածել последствие и безследствие.

Сокол. Уродство և юродство. Гнед. Присутствие և отсутствие.


Ինչ վերաբերում է հայերենին, ես կարծում եմ, նույնահնչյունության համար չի կարելի դեդևային հետևություններ շինել։ Մի՞թե, հիրավի, այնքան անկարևոր և անմիտ բառախաղեր ունի Շեքսպիրը, որ նրանց փոխարինեք այնպիսի բառերով, որոնք միայն նույնահնչյուն են, և ուրիշ ոչինչ...

Առհասարակ հաջող չեն հայերեն բառախաղերը, որոնց համար պ. Մասեհյանը խոսում է և իր կարծիքը հայտնում «Րոմեո և Ջուլիետի» հառաջաբանում։ Հետաքրքրական է այդ կարծիքը. բառախաղերի մասին մի մարդու կարծիք, որ թարգմանում է Շեքսպիրի գրվածքները, որոնք լիքն են բառախաղերով։

Նա ասում է. «Բառախաղերը գրեթե միշտ անթարգմանելի են։ Եթե փոխադրողը հաջողի բնագրի սրախոսությունների տեղ համանման բառախաղեր տալ,- իհարկե (!) ոչ այնքան ընտիր,- դորանից ավելին չի կարելի պահանջել (?)։ Մենք ջանք ենք արել, ուր որ սրախոսությունը բառի վրա է և ոչ