Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/70

Այս էջը հաստատված է

թե դրա պատճառն այն է, որ երեխաների մի բույն է գտնված, ձվից նոր ելած ճուտերի, որոնք ճչում են իրանց բոլոր ուժով, և մարդիկ բռնապետաբար (?) ծափահարում են նրանց․ նրանք են օրվա մոդան։ Իրանց գովողներից խրախուսված նրանք հալածում են հին դերասաններին։ Համլետն ասում է.

«Ի՞նչպես, միթե դոքա երեխանե՞ր են. ո՞վ է դորանց պահպանում, ո՞վ է դորանց վճարում։ Մի՞թե իրենց արհեստը միայն այնքան ժամանակ պիտի շարունակեն, որքան որ երգել գիտեն․ արդյոք մի օր չպիտի՞ ասեն, երբ որ իրանք էլ սովորական դերասաններ դառնան (որը շատ հավանական է, եթե չունենան ավելի լավ միջոցներ), որ իրանց հեղինակները նորանց վնասում են, պարտավորեցնելով նորանց պոռալ իրանց հաջորդների դեմ» (էջ 79)։

Кетч....Не скажут они после, когда вырастут до обыкновенных актеров... что их писатели сделали им большое зло, заставив декламировать против своей собственной будущности.

Պատմում են, որ այս մրցության մեջ գործը բռունցքի հասավ։ Գիլդենշտերն ասում է.

«Օ՜, շատ մարդկանց ուղեղները դուրս թափվեցան։

Համլետ

Օվ տղայքը հավաքեցին տարա՞ն իրանց հետ։

Ռոզենկրանց

Այո, տարան, իշխան, Հերկուլլեսին և իր բեռն էլ հետը» (էջ 80)։

Ահա այս տողերն ռուսերեն թարգմանությունների մեջ․

Гамлет

Кетч. И дети одержали победу?
Кан. И дети одерживают верх?