Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/73

Այս էջը հաստատված է

Համլետն Օֆելիային ասում է.

«Եղիր զգաստ, որպես սառույլը, ջինջ, որպես ձյունը, դարձյալ դու ազատ չես մնալ զրպարտությունից» (էջ 99)։

Сокол., Крон., Гнед. և Пол. ասում են чиста, как лед; իսկ Кетч. և Кан. целомудренна, как лед.

Արքունիք եկած դերասաններին Համլետը գանգատվում է, թե դերասաններից շատերը խայտառակում են իրանց դերերը, գոռում, գոչում են, թերի են թողնում կամ չափազանցացնում են, որ տգետ ամբոխին զվարճացնեն։ Ասում է.

«O՜, դերասաններ եմ տեսել... որոնք անպատշաճ կերպով չըխոսելու համար ոչ քրիստոնեի շեշտն ու քայլվածքն ունեն, ոչ էլ հեթանոսի, ոչ էլ ադամորդու», և այլն (էջ 103)։

Кетч. Видал я актеров... они, без всякого преувеличения, ни походя, ни говором, ни движениями не только на христян, но даже и на язычников, вообще на людей, и т. д.

Համելտի այս խոսքերին պատասխանում են.

Ա դերասան

«Ես կարող եմ պարծենալ, որ մենք այդ բոլորը բավական վերանորոգել ենք։

Համլետ

O՜, հիմնովին վերանորոգեցեք այդ բոլորը...» (էջ 103)։

1 актер

Кетч. Мы, надеюсь, достаточно поотстали от этого.

Сокол. Я надеюсь... мы успели почти совершенно освободиться от подобных недостатков.

Кан. Мне кажется... мы уже много из этого искоренили.