Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/80

Այս էջը հաստատված է

Բեռնարդոն գիշերը փոխարինում է Ֆրանսիսկոյին, նրան արձակում է և ինքն է պահնորդ կանգնում պալատի առար նա Ֆրանսիսկոյին խնդրում է, որ եթե պատահի յուր ընկերներին — Հորացիոյին ու Մարսելիոսին՝ ասի, որ շտապեն, Ֆրանսիսկոն նրանց պատահում է, խոսում են, ապա ասում է․

Ֆրանսիսկո

«Դե՜հ, գիշեր բարի։


Օ՜, երթաս բարով դու պարկեշտ զինվոր։ Քեզ ո՞վ արձակեց։ </poem>}}

Ֆրանսիսկո

Բեռնարդոն ինքը.


Նա անցավ իմ տեղ. ձեզ գիշեր բարի» (էջ 12)։

Այստեղ Ֆրանսիսկոն ինքը և հարց է տալիս և պատասխանում, մանավանդ մի հարց, որ ոչ ոքի չէր կարող տալ — թե՝ քեզ ո՞վ արձակեց։ Ռուսերեն թարգմանությունների մեջ ընդգծյալ երկու տողը - «Օ՜, երթաս բարով», և այլն, Մարսելիոսն է ասում։

Այսպես է դուրս եկել և 13 երեսում, ուրվականի մասին խոսելու ժամանակ Մարսելիոսը Բեռնարդոյին ասում է.

Մարսելիոս

«Սուս, կտրիր խոսքըդ.
Ահա նա այն կողմից կրկին գալիս է։
(Ներս է մտնում ուրվականը)
Միևնույն դեմքն է ինչ մեռած արքան։


Մարսելիոս

«Դու գիտուն ես, Հորացիո, խոսիր նորա հետ» <էջ 13>։

Այստեղ էլ ընդգծյալ խոսքերը Բեռնարդոյինն են, այն ինչ հայերենի մեջ Մարսելիոսն է ասում, որի խոսքերով կրկին սկսվում է հետևյալ տողը։