Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/81

Այս էջը հաստատված է

Այստեղ արդեն ժամանակ է և այլն դնելու։ Թարգմանությունների տարաձայնության այսքան օրինակներն էլ բավական են, որ մեր անգլիագետ բանասերներն ուշքի առնեն և ստուգեն, թե որքան են ճիշտ այս նկատողությունները։ Թարգմանության հարազատության մասին վճռական խոսք ասելու իրավունքն էլ վերապահելով նրանց՝ ես ուզում եմ նկատել Հրատարակչական ընկերության համառ անհոգությունը իր հրատարակությունների լեզվի վերաբերությամբ։ Միշտ գրել են և շարունակ նկատում են, թե ընկերության հրատարակած գրքերի լեզուն վատ է, թե որքան վատ բան է, երբ գրքի լեզուն վատ է, բայց դարձյալ, նույնիսկ Հալետի մեջ, կարդում եք այսպիսի նախադասություններ և զարմանում եք, թե քննողներն ինչպես են հավանել ու հաստատել։

«Սա...
Տուժեց իր կյանքի հետ իրան հաղթողին
Այն բոլոր հողերը, որոնց նա տեր էր» (էջ 16)։
«Նախքան իր նենգավոր արցունքի աղը
Ջընջըվեր բորբոքված նորա աչքերից» (էջ 26)։
«Վկա էր կանչում
Մոտ բոլոր երկնային սրբությունները» (էջ 38)։
«Դու ես միակ ազնիվ մարդը,
Որի հետ, երբևէ, ես կապված լինեմ» (էջ 104)։
«Եթե ո՛չ՝ ոչ ոք մտքից չի անցկացնի նորան, որպես այն
փայտե ձին», և այլն (էջ 108)։
«Մկան թակարդ։ Թե ի՞նչպես — այլաբանորեն» (էջ 115)։


Ո՞ր ընթերցողը կարող է իմանալ, թե այս տողերում երկու մարդ կա ակնարկված։—

«Եվ իր վիճակն ի՞նչ է, ո՞վ գիտե երբեք,
Եթե ոչ երկինքը։ Սակայն մեր խելքով
Եվ մեր մտածությանց բնական ընթացքով,
Մի ծանր դատակնիք պիտի լինի իր վրա։
Ուրեմըն ինձ համար ի՞նչ մի վրեժ է այդ,