Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/82

Այս էջը հաստատված է

Որ նորան մահացնեմ իր քավության մեջ,
Երբ կազմ է և պատրաստ յուր անցքի համար» (էջ 129)։
«… Ես գալիս եմ միայն
Բորբոքել եռանդըդ, որ մոտ հանգած է» (էջ 136)։
«Օ՜հ, միջամտիր նորա և իր կռվող հոգու» (էջ 136)։
«Եվ սաղարթահյուս իր պսակները
Եվ նա ինքն ընկան արտասվալից գետում» (էջ 178)։
«Ծովային վերարկուս շուրջս փաթաթած» (էջ 199)։

«Պարոն, սոցա առաջ

Թող իմ ուրացումը կամավոր մեղքի
Ինձ անմեղացընե քո վեհ մտքի,
Այնպես, որպես թե ես ձգած եմ նետս
Կտուրի վրայից և եղբորս զարկած» (էջ 211)։
«Եվ Անգլիայից մեր բերած լրերը
Շատ ուշ մնացին» (էջ 220)։
Եվ այլն։


Կամ ինչու պետք էր թողնել այս ձայնարկությունները։ Պ․ Մասեհյանը, որ փոխադրել է Շեքսպիրի բառախաղերն ու սրախոսությունները՝ ինչո՞ւ չի փոխադրել և այս բացականչությունները, որ ավելի կարևոր է և ավելի հեշտ։ Ո՞ր հայը կարող է զսպել իր ծիծաղը, երբ Հորացիոն Համլետին կանչի

«Հիլո, հո՛, հո՛, իշխա՛ն»։


Կամ Համլետը Հորացիոյին․
«Հիլո, հո՛, հո՛, տըղա» (էջ 49)։
«Էհե՛, Հորացիո» (էջ 104)։
«Հո, փակեցեք դուռը» (էջ 217)։
Եվ այլն։


Վաղուց պետք է Հրատարակչական ընկերությունը համոզված լիներ, որ վատ լեզուն կփչացնի ամեն մի գեղեցիկ միտք, թեկուզ Շեքսպիրինը լինի այն։ Սրա համար կարելի էր գրվածքը տպարանին տալուց առաջ հանձնել հայերեն լեզվին հմուտ մարդկանց, որ նրանք կարդան, ուղղեն լեզուն։ Այս շատ հեշտ բան է։ Բայց Հրատարակչական ընկերությունը