Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/117

Այս էջը հաստատված է

կազմող Արաբաջյանը իմ բանաստեղծություններից ջոկել վերցրել է հազար տողից ավելի։ Ասում է՝ երբ դիմեցի նրան, թե իմ գրվածքներից արտատպելիս ինչո՞ւ չեք ինձ հարցնում և կամ, երբ վերցրել եք արտատպել ու վաճառում եք, ինչո՞ւ չեք վարձատրություն տալիս, նա պատասխանեց, թե՝ ոչ հարցնում եմ, ոչ վճարում, գնա՛, ինչ ուզում ես արա։

Պարոն Խնկոյանի հետ պատահած էս դեպքի մասին երբ խոսում էի մի շրջանում ու պաշտպանում նրա իրավունքը, խոսակիցաներից մինը ինձ նկատեց, թե՝ հապա ինչո՞ւ ձեր իրավունքը չե՞ք պաշտպանում, չէ՛ որ էդ նույն Արաբաջյանը ձեր գրվածքներն էլ է վերցրել, արտատպել։

Ճշմարիտ որ, գնամ վերցնեմ պարոն Արաբաջյանի դասագրքերը, և ի՞նչ տեսնեմ, չնայելով նրան, որ մամուլի մեջ մի քանի անգամ եմ հայտարարել, թե առանց ինձ հարցնելու ոչ ոք չարտատպի իմ գրվածքները, պարոն Արաբաջյանը արտատպել է, իրար ետևից շարել ու առուտուր է անում իմ թե ինքնուրույն գրվածքներով, թե՛ փոխադրություններով։ Էս Փիսիկի գանգատը, էս Բարի գործը, էս Կաքավի երգը, էս Մանուկն ու ջուրը, էս Շունն ու Կատուն, էս Պողոս-Պետրոսը, էս Գարնան առավոտը, էս Գյուղումը, էս Գութանի երգը, էս Լուսավորչի կանթեղը, էս Հայ ուխտավորին, էս Հին օրհնությունը, էս Փարվանան… Եվ էս դեռ հերիք չի, բաց արեք էդ պարոն Արաբաջյանի «Մայրենի լեզու», Բ. տարի, էջ 45, չգիտեմ ում գրած «Կաքավն ու Աղվեսը» տպել է իմ անունով։

Ես ոչ թե էս տեսակ կաքավ ու աղվես չունեմ, այլ ասում եմ, չգիտեմ թե ումն են էս հայվանները, որ պարոն Արաբաջյանը ծախում է իմ անունով։

Եվ մինչև անգամ հարցնելու տեղ էլ չկա, որովհետև արդեն առաջուց հայտնի է պարոն Արաբաջյանի կլասիկ պատասխանը։

— Ինչ ուզում ես արա։

Մոտ օրերս Շանթի աներորդին և լիազորը՝ պարոն Ա. Ներսեսյանը, մի նամակ տպեց մեր թերթում։ Հայտնեց, որ

8-145