Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/140

Այս էջը հաստատված է

միջից հանում են թե ձեր և թե այլ գրողների անունները ու նրանց մասին տված տեղեկությունների, և հենց նույն №-ն էլ, որ գրում է թե վրաց բանաստեղծը Սուխում է կամ լավ է, էլ լուտանք չի մնում, որ չթափի ինձ վրա, հրապարակ է դնում դատապարտության, սպառում է դոկումենտներով, հրատարակում է դոկումենտները, և ինչ են դուրս գալիս էդ դոկումենտները, թե եղբայրս էսպես վեճի մեջ է կամ մի Ֆորստեր լսել է, որ իմ ծանոթներից մինը լսել է… («Մշակ», № 33)։

Եվ ահա ես ստիպված եմ վերջապես ձեր ամենքիդ առաջ կանգնել թե իբրև բանաստեղծ և թե իբրև մարդ ու ասել․ մի՞թե չեք ամաչում եղածից և դեռ վրեն ավելացնում եք ձեր խրատները։ Մի՞թե դուք էլ ժողովուրդ չեք, և մի՞թե ձեր միջի մարդն էլ ստիպված պետք է լինի շարունակ կռվելու չարախոսության, զրպարտության ու ստերի դեմ։


ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻ «ԹՆԴԱՆՈԹՆԵՐԸ»

Եվրոպական նշանավոր գիտնականներից մինը մի մասնավոր նամակում գրում է. «Մենք ճանապարհ ենք բաց անում Թորամանյանի թնդանոթների համար»։

Հարգելի գիտնականը թնդանոթներ անվանում է պարոն Թորամանյանի ուսումնասիրած ու հավաքած հայկական ճարտարապետության էն նմուշները, որոնք մոտիկ ապագայում իրենց լուսաբանաթյուններով լույս պետք է տեսնեն Եվրոպայում։ Ասում են, «դրանք նորություններ են Եվրոպայի համար» և առայժմ դրանց մասին ծանոթություններ են տալիս եվրոպացիներին, այսինքն՝ ճանապարհ են բաց անում Թորամանյանի թնդանոթների համար։

Այո՛, դրանք թնդանոթներ են, հայկական թնդանոթներ, և թնդանոթներից ամենաազնիվն ու ամենաուժեղը, որ երբևիցե հնարել է մարդը․ իրենց հետ տանում են հայ ժողովրդի ստեղծագործական հանճարն ու կարողությունը, գնում