Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/16

Այս էջը հաստատված է

Եվ մի շարք ռուս-պարսկական պատերազմներից հետո վերջնականապես 1828 թվին Ռուսաստանը տիրեց Հին Սյունիքը, Գուգարքն ու Արարատյան երկիրը և միանգամ ընդմիշտ վերջ տվեց կոտորածներով, գաղթականություններով ու առևանգումներով հայտնի հայկական հարցին հայոց աշխարհի էս մասում կամ ուրիշ խոսքով՝ պարսկահայկական հարցին։

Մնաց տաճկահայկական հարցը։

1829, 55 և 78 թվականների պատերազմներով էլ իր ձեռքի տակը բերելով Ախալցխան, Ախալքալաքը, Ալեքսանդրապոլն, Արդահանն ու Ղարսը և այլ շրջաններ, էդ մասերում էլ լուծեց հայ ժողովրդի կյանքի, գույքի և պատվի հարցը։ Սակայն սրանով լուծվեց տաճկահայկական հարցի մի մասը, իսկ մնացած մասում, ինչ որ մնաց թուրքի ձեռքի տակ՝ Էրզերում, Վան, Մուշ, Տրապիզոն, Դիարբեքիր և այլ տեղեր, մնացին ու շարունակվեցին նույն կոտորածները, նույն գաղթականությունները, նույն բռնաբարությունները ու առևանգումները—մի խոսքով նույն հին հայկական հարցը։

Եվ պարբերաբար եվրոպական պետությունների շահերի դիմաց, լուսավոր մարդկության խղճմտանքի դիմաց, ամբողջ հայության մորմոքվող սրտի դիմաց, ծառանում է էդ արյունոտ ու արցունքոտ հարցը։ Այժմ էլ ահա նորից բարձրացել է նա սրբազան ահավորությամբ։ Ի՞նչպես պետք է վճռվի նաև էդ մնացած մասում։

Առաջին պատասխանը, որ բխում է գործի հիմնավոր ծանոթությունից, ասում է.

— Էս օրվան մնացածն էլ պետք է վճռվի էնպես, ինչպես որ վճռվել է մինչև այժմ։

Բայց էստեղ մի մեծ հարց։

— Ո՞վ կուզի դրա առաջն առնի և ո՞վ է կարող։

Եվ ահա, հարցի պատմությանն ու ընթացքին հետևելով, եկանք կանգնեցինք էնտեղ, որ հայկական հարցի մնացորդն էլ պետք է լուծի Ռուսաստանն էնպես, ինչպես լուծել է

12