Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/160

Այս էջը հաստատված է

թե ինչ դրամա է եղել մեր ազգի Հ. Առաքելյանի ու Լ. Առաքելյանների և իմ հանդիպում, ի բնե և ի ծնե ծայրահեղորեն իրար ներհակ և իրար համար անտանելի մարդկանց հանդիպումը։ Էն ժամանակ էլ, աներկբա եմ, զարմացող չի լինելու թե ինչու էին էս ամենը, բայց շատերը պիտի հիշեն խորին ցավով։ Իսկ ինձ համար, հենց էս գլխից, էն տարրական առաքինությունն է մնում մխիթարանք, որ Հ. Առաքելյաններին ես չկարողացա հանդուրժեմ ոչ մի ասպարեզում, երբե՛ք, և ապագայում էլ երբե՛ք չեմ հանդուրժելու։


ՎԵՐՋԻՆ ՏԱԳՆԱՊԸ

Ո՛չ Անգլիայի բարի խորհուրդը, որ քանի-քանի անգամ Տաճկաստանն ազատել է կործանումից, ո՛չ Կովկասի մահմեդականության առողջ ձայնը, որ զգուշության կոչ էր անում, ո՛չ թուրք ղեկավար շրջանների զգաստ մասի բողոքն ու դիմաdրությունy և ո՛չ էլ թուրք ժողովրդի խղճալի վիճակը, չկարողացան ետ կանգնեցնել Էնվեր փաշայի կառավարությանը էն անդունդի եզրից, դեպի որը տանում է Գերմանիան եղկելի ու հանցավոր Տաճկաստանին։

Այո, հանցանքները լեռնացել են նրա վրա, դարձրել են նրան պետական ամեն իմաստությունից զուրկ մի հանցավոր գոյություն և անխուսափելիորեն գալիս է պետության ահեղ դատաստանը։

Չկարողացավ ըմբռնի փոխված դրությունն ու մոմենտի իմաստությունր, ետ մղեց իր հին պաշտպանին՝ Անգլիային, որ նույնիսկ 40 տարվա ապահովություն էր խոստացել իրեն ու ընկավ գերմանական գեհենի մեջ, Բոսֆորում խեղդվելու համար։

Բարի ճանապարհ։

Պատերազմն սկսված է։

Ցամաքում արդեն վաղուց էին վխտում մեզ հին ծանոթ քրդերը՝ լեշակեր ագռավների նման, որպես պատերազմի սև նախակարապետներ, այժմ էլ նրանց ետևից և Ազովի ռուսական