խնդիրներով, ամենաքիչը պետք է ծանոթ լիներ էս աղբյուրներին, իր ազգային նշանավոր պատմագիրների ու ժամանակագիրների տված տեղեկություններին։ Նա պետք է հաստատ գիտենար, որ վրաց թագավորները, ինչպես Դավիթ III Վերաշինողը XII դարում, կամ հռչակավոր Թամարը, էնպես, էլ շատ ուրիշները, միշտ հայ ժողովրդին քաշել են դեպի Վրաստան, առանձնապես Թիֆլիս, և միշտ Վրացիներին հավասար իրավունքներ են տվել ու պաշտպանել ամեն կերպ, երկիրն ավելի շենացնելու համար։ Եվ նրանց մեջ եղել են թագավորներ, որ իրենց տիտղոսի մեջ գրել են՝ թագավոր Հայերի, ինչպես Գիորգի VIII էր անում XV դարում։
Պարոն Грузин-ը պետք է գիտենար, որ նույնիսկ Շիրվանի շրջանում, 1829 թվականից առաջ, հայերի գյուղեր կային մի քանի տասնյակ (Опис. Ширванск. пров. сост. в 1820 г. г. М. Кн. Мадатовым и д. С. С. Магилевским) Իսկ Ղարաբաղը 1823 թվականին 164 զուտ հայաբնակ գյուղ ուներ, բացի էն գյուղերը, ուր ապրում էին հայ ու մահմեդական խառը, և մահալներ (շրջաններ) կային, որ զուտ հայաբնակ էին, ինչպես Տաթևի մահալը, Թալիշի մահալը, Խաչենինը, Ջրաբերդինը, Վարանդայինը, Դիզակինը և այլն (Опис. Карабагской провинции, сост. в 1823 г. д. С. С. Магилевским и пол. Ермоловым 2—M):
Ինչպես ափաշկարա տեսնում եք՝ էս կողմից հո տգետ է պարոն Грузин-ը, որ ասում է հայերը նոր, երրորդ ժողովուրդ են Կովկասում և ռուսներն են բերել Կովկաս։ Այժմ տեսեք, թե նա որքան է տգետ մյուս կողմից, որ կարծում է, թե դա հայերի կողմից մի քաղաքականություն է՝ գալ, լցվել Կովկաս կամ Վրաստան։ Նա միանգամայն անտեղյակ է հայոց ամբողջ նորագույն գրականությանը, որ կոչ է անում դեպի հայրենիք՝ դեպի Հայաստան, անտեղյակ է մեր մտավորականության էն հոսանքին, որ իր կյանքի գնով ճամփա է բաց անում ցրված հայ ժողովրդի համար դեպի Հայաստան, անտեղյակ է հայոց բոլոր հիմնարկությունների ջանքերին ու կոչերին, որ հայ ժողովուրդը մնա իրեն հայրենիքում, որ