երկրից ու օտարացրել, ռուսները մեծ մասամբ հայերին կամ Պարսկաստանից են հանել ետ բերել իրենց հայրենիքը՝ Արարատյան երկիրը, կամ թե չէ Հայաստանի թուրքական մասից բերել են ռուսական մասը ու էսպեսով էլ ստեղծել են ռուսական Հայաստանը, որ այժմ հանդիսանում է հայ ժողովուրդի ազգային գոյության գլխավոր ապավենը ամեն կողմից։
Եվ հենց ռուսական Հայաստանովն էլ պարոն Грузин-ը ուզում է վախեցնի Ռուսաստանին։ Ասում է՝ էսպես զորանալով հայ ժողովուրդ կարող է հեգեմոնիա՝ գերիշխանություն ձեռք բերի Կովկասում և իր ցանկություններն առաջադրի կառավարությանը, և կառավարությունն էլ ստիպված կլինի հաշվի առնելու էդ ցանկութչունները։
Գոնե ես էն կարծիքին եմ, որ պարոն Грузин-ը զուր է վախեցնում Ռուսաստանին, և Ռուսաստանի լեղին սրանից չի պատռիլ։ Եթե Վրաստանը (Քարթալինայի ու Կախեթի միացյալ թագավորությունը), որ ընդամենը 150 հազար ժողովուրդ ուներ և սակայն տեղ էր տալիս հայ գաղթականներին և կամ գրավում, ներս էր բերում հայերին իր երկիրը ու չէր վախենում նրանց ցանկություններից ու առաջադրություններից, 150 միլիոն ժողովուրդ ունեցող Ռուսաստանը ինչո՞ւ պիտի վախենա։
Եվ ահա Ռուսաստանը ո՛չ թե չի վախենում հաչ գաղթականներից ու չի հետևում պարոն Грузин-ի խորհրդին, այլ միլիոնների նպաստ է բաց թողնում նրանց։
Մյուս կողմից՝ ի՞նչ դատապարտելի կամ զարմանալի բան կա, եթե հայերը իրենց ցանկությունները առաջադրում են ռուս կառավարությանը։ Չէ՞ որ դա և՛ հայերի կառավարությունն է։ Մի ժողովուրդ, եթե իր կառավարութչանը չառաջադրի իր ցանկությունները, հապա էլ ո՞ւմ առաջադրի։ Եվ ի՞նչ կլինի, եթե կառավարությունն էլ հաշվի առնի իր էս կամ էն ժողովրդի ցանկությունները։
Մի՞թե վրացի ժողովուրդը չի առաջադրում իրեն ցանկությունները։ Ահա սեղանիս վրա է դրված մի գիրք, որ