7. Օր ու գիշերը, 8. Օր ու գիշերվա ժամերը, 9. Արտաքին չորս մոլորակները, 10. Ներքին չորս մոլորակները, 11. Հարդագողի ճամփեն, 12. Թռչող աստղ, 13. Երկնաքարը, 14. Մեծ արջը, 15. Ցուլն ու բազումքը, 16. Թագն ու եզնարածը, 17. Պեգասը, 18. Անդրոմեդան, 19. Երկվորյակը և 20. Առյուծը։ Վերջին յոթը կոչվում են աստեղատուններ կամ համաստեղություններ։
Իսկ սպիտակ խաղաթուղթը (որ նույնպես 20 հատ է) ունի 5 նկար, որոնցից 11-ը Գիսավոր են (0), որ փուչ են։ 6 հատը Հայկ (Օրիոն) աստղատունը կամ համաստեղությունը, որը, եթե ապահովեն իր գնի վրա մեկն ավելացնելով, կարող է տվածը ետ բերել։ Մի հատ Արև, որ տանում է 5/10-ը, մի հատ Երկիր (տիեզերքի մեջ), որ տանում է 3/10-ը և մի հատ Լուսին (լուսնի չորս շրջանը), որ տանում է 2/10-ը։
Խաղում են հետևյալ կերպով։ Խաղացողները իրենց միջից հերթով նշանակում են գանձապահ, որը ամենից առաջ կապույտ թղթերը խառնում ու վաճառում է խաղընկերներին։ Խաղընկերներից ամեն մինը կարող է գնել մի կամ մի քանի թուղթ՝ վճարելով թղթից կտրատած նշան, կաղին, լոբի և կամ ուրիշ բան, ինչ որ կունենան, և էնքան հատ, ինչքան իրենք կնշանակեն։ Հետո կարմիր թղթերը մի կողմ են դնում, սիպտակը մյուս ու սկսում են միաժամանակ երկուսից էլ թղթերը բաց անել։ Բաց անելիս կարմրի ու ձեռքին ունեցած կապույտի միևնույն նկարներն իրար են ընկնում և նայած թե դրա հետ էլ սպիտակ թղթից ինչ է դուրս գալիս՝ նրա համեմատ էլ կամ տանել են տալիս, կամ տանում։ Եթե գիսավոր է դուրս գալիս, ուրեմն փուչ է, տանել են տալիս։ Եթե Հայկն (Օրիոնն) է դուրս գալիս ու չի ապահովված դարձյալ տանուլ են տալիս, իսկ եթե ապահովված է, ետ է ստանում էնքան, ինչքան տվել է, առանց ապահովության համար տվածը։ Ապա թե մնացածը բաժանում են տանողների մեջ. Արևը