Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/228

Այս էջը հաստատված է

երբ պատառոտված ու ոտնակոխ են եղած արքայական կնիքներով կնքված ամեն դաշնագիր։

Շեքսպիր ու Սերվանտես…

Համլետ ու Դոնքիշոտ…

Նրանք էին, որ, հունականի ֆաթալիզմից ու միջնադարյան միստերիայից, այլև Իսրայելի Եհովայի ահավորությունից, ազատագրեցին մարդկային միտքը, պալատներից ու վանքերից դուրս բերին գեղարվեստն ու զրականությունը էս լեն ու արձակ արև աշխարհքը և տիրողներին բերին, ցիփ մերկացրին ժողովուրդների առջև ու ցույց տվին մարդը՝ մինը իր բարձր հումորով, մյուսը կյանքի ամենակողմանի ու խորին ըմբռնումով ու հանճարեղ վերարտադրումով, և իրական կյանքի վրա դրին համաշխարհային նոր գրականության սկիզբը։ Էսպեսով՝ նոր գրականությունը դարձավ էն թարմ, առողջ օդը, որ Վերածնության շրջանից սկսած շնչում է մարդկությունը, և, միշտ նոր ուժ առնելով, իրար ետևից նորանոր հորիզոններ է նվաճում՝ անդադար ընդարձակելով իր կյանքի ու աշխարհայացքի սահմանները։

Մենք էլ, ամբողջ քաղաքակիրթ աշխարհքի հետ միասին, պետք է տոնենք էս մեծ տոնը։

Հայոց գրական ընկերություններն ու դպրոցները հանդիսավոր գրական երեկույթներ պիտի կազմեն, հայոց մամուլը պետք է պատշաճավոր հոդվածներ նվիրի, և հայոց թատրոնը տոնական ներկայացումներ պիտի տա՝ Շեքսպիրի մահվան երեքհարյուրամյակին միացնելով և հայ հանճարեղ Համլետի՝ Պետրոս Ադամյանի, մահվան քսանհինգամյակը։


ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ

Զարմանալի է մեր ազգի կենսունակությունը. ես լիքն եմ էդ մեծ կենսունակության անսասան հավատքով։ Կենսունակություն