են ապրում, մյուս տեղ ժողովուրդները։ Մի տեղ ժողովուրդներն են թամաշավոր, մյուս տեղ թագավորները։
Հայ ժողովուրդն էլ պետք է պարզ հասկանա ու տեր հանդիսանա իր ամենանվիրական ստացվածքին, իր ազգային հանճարին, պետք է ապահովի ու կազմակերպի իր ազգային ոգու արտահայտության ու հզորացման գործը, իսկ թե ո՛րտեղից կամ ի՛նչպես, էդ ամենից հեշտն է։ Ամենից դժվարը հասկանալն ու կամավորելը, ցանկանալն է։
Միայն վերև հիշած ընկերությունները հերիք են, որ մեջտեղից վերանա «որտեղից»-ի խնդիրը, այժմ կխոսենք էն մասին, թե ինչպես պետք է կազմակերպել։
Մենք տեսանք, որ հայոց գրականության զարգացումն ապահովելու միջոցը ոչ միայն հնարավոր է գտնել, այլ պատրաստ կա արդեն։
Մնում է վերջին հարցը, թե ի՞նչպես պետք է կազմակերպել գործը, ո՞ւր կենտրոնացնել միջոցները և ինչ մարմնի որոշումով ու ձեռքով բաշխել։
Ճիշտ է, էս խնդիրը կարող է վեճ հարուցանել մեզանում զանազան առարկություններով, բայց էդ վեճերը բնավ չեն կարող արգելք լինել, որովհետև արդեն հրամայողական պահանջ է դարձել մեր ազգային կուլտուրան ազգովին պաշտպանելու գործը։
Մենք ունենք Գրողների ընկերություն, որը բավական լայն կանոնադրություն ունի և դեռ կարելի է ավելի լայնացնել և որի մեջ մտնում են մեր գեղարվեստագետները, գրողները, գիտնականներն ու հրապարակախոսները, և, էդ նույն կանոնադրությամբ, Ընկերությունը հոգալու է սրանց նյութական ապահովությունն ու մտավոր զարգացումը։
Հայոց գրողների ընկերությունը, որ պատերազմի պատճառով, շատ բնական կերպով, կանգ առավ իր գործունեության ճանապարհին, պատերազմի վերջի հետ, անշուշտ,
16-145