Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/249

Այս էջը հաստատված է

Այո՛, կարելի է տաղանդներ ու հանճարներ ունենալ, բայց ունենալու համար պետք է գնահատել ու պաշտպանել, իսկ գնահատել ու պաշտպանել, արդեն վաղուց ասված է, կնշանակի՝ ստեղծել։


ԳՐԱԿԱՆ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անցած տարվա «Հորիզոնի» 266[1] №-ում, Սայաթ-Նովայի ու Քուչակի երգերի ռուսերեն թարգմանության մասին, մի քանի դիտողություններ էի արել ու մի քանի բացատրություններ տվել, հետն էլ ավելացնելով, թե՝ եթե ոչ բոլորը, գոնե մեկը կամ մյուսը կարող են ճշմարիտ դուրս գալ։

Սրանից հետո պարոն Ս. Իսրայելյանը «Հորիզոնի» № 283-ում տպեց իր կարծիքը փար բառի մասին, թե Սայաթ-Նովայի երգի մեջ դա ոչ թե լույս կամ լուսեղեն կնշանակի, այլ վարագույր, փարը փառի և փարդայի հետ շփոթելով։

Սա ինձ առիթ տվեց թե փարը և թե մի քանի ուրիշ բառեր ստուգելու, բայց խոսքս հետաձգեցի, հոդված չգրեցի, մտադիր լինելով ավելի հանգամանորեն հետո խոսելու։ Սակայն՝ գիտենալով, որ պարոն Մակինցյանը, որ օգնում է պարոն Բրյուսովին հայերենից թարգմանելու, Մոսկվա չի գտնվում, նամակ գրեցի պարոն Կարեն Միքայելյանին, թե, իմ նկատողություններից երեքը ստուգելով, խնդրում եմ ի նկատի ունենա Մոսկվայի Հայոց կոմիտեի թարգմանչական մարմինը և մոլորության մեջ չընկնի։

Խարը, որ ես վարդի բողոճ էի թարգմանել, միաժամանակ մնում է և փուշ, ինչպես թարգմանել է հանգ. Ախվերդյանը։

«Իմ հուքմի հէքիմը դուն իս, ես էլ ուրիշ Շահ չ՚իմ ասի»։

  1. Թերթում վրիպակ է, գրված է 226: