սիրած խոսքը, որ հաճախ կրկնում է. «Երբ իրիկունը գլխներդ բարձին կդնեք, որ քնանաք, մի քիչ մտածեցեք ձեր ազգի մասին։ Այնուհետև մտածեցեք ձեր հարևանի մասին, հայ լինի նա, թուրք լինի, ռուս լինի, վրացի լինի, ով կուզե լինի, և բարի մտածեցեք…»։
Մարդ, ասում եմ, լցվում է ցավով, որովհետև գիտես՝ դիմացինը կամ տխմարի մինն է, կամ չարի մինը, երկու դեպքումն էլ անհուսալի, թե պիտի զղջա ու ետ առնի իր թունավոր խոսքը։ Բայց ավելի ևս ցավալի է, որ վրացի ինտելեղենցիան թույլ է տալիս իր մամուլի մեջ էդպես խոսքեր ասվեն անպատիժ ու անպատասխան։
Չէ՞ որ նրանք՝ վրացի մտավորականները, նախանձախնդիր են իրենց ժողովրդի առողջ կյանքին։ Եթե Անդրանիկը խումբ կազմեր վրացիների դեմ, անկասկած, երբեք էնքան վնաս չպետք է տար վրաց ժողովրդին, ինչքան վնաս են տալիս էս տեսակ հրապարակախոսները, որ թունավորում են ժողովրդի միտքն ու հոգին։
Չէ՞ որ նրանք էլ են սպանիչներ, և ամենավատ սպանիչները, որ մարդկանց մեջ սպանում են ամենաազնիվն ու ամենագեղեցիկը՝ սերն ու հավատը դեպի իր նմանը, իր ընկերն ու հարևանը։
Ի՞նչ են ասում սրանց մեր վրացի ընկերները՝ վրաց գրողներն ու հրապարակախոսները։
Լրացավ հինգ տարին։ Հինգ տարի առաջ՝ մին էլ էսօրվան օրը, մեր Ղազարը մեռավ։ Ինչքա՜ն տխուր է հնչում, թե՝ Ղազարը, կամ ընդհանուրին հասկանալի ձևով ասենք, Ղազարոս Աղայանը մեռավ, և ի՜նչ զվարթ տրամադրություն է առաջ գալիս, երբ մտածում ես, թե նա կար։ Բայց էսօր ես չեմ խոսելու նրա անհատական կամ գրական, հասարակական արժանիքի ու նշանակության մասին։ Լավ կլինի