Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/28

Այս էջը հաստատված է
ԱՆՏԵՂԻ ՈՒ ԱՆՊԵՏՔ ՄԻՋՈՑ

«Հորիզոնի» երեկվա №-ում տպված է մի «Բողոք» Լևոն Շանթի «Հին Աստվածներ» պիեսի գրական դատի առթիվ։


Էս «բողոքով» դատի կազմակերպությունը անհաջող համարելով պ. պ. «9 ստորագրությունը» իրենք են դատ կազմակերպում Գրողների ընկերության վրա ու տեղն ու տեղն էլ հանում են իրենց դատավճիռը։

Բանից դուրս է գալիս, որ «հաջող» դատ կազմակերպելն էսքան հեշտ բան է եղել, իսկ Գրողների ընկերության վարչությունը և պ. պ. դատախազներն ու պաշտպանները զուր տեղն էին չարչարվում մոտ երկու շաբաթ։

Ասում են չկար մեղադրական ակտ և մեղադրողների ու պաշտպանների մեջ հավասարակշռություն։

Ես կարծում եմ 9 հարգելի գրասերները պետք է գիտենային, որ Շանթի «Հին Աստվածներ» դրաման, որ դատի առարկան էր գրական ու հասարակական կրկին արժեքների տեսակետից, տպված ու դրված էր հրապարակում։ Պետք է գիտենային, որ դատից մի շաբաթ առաջ Թիֆլիսի ժողովարանի դահլիճում դատախազ պարոն Հարությունյանը իր ամբողջ մեղադրական ճառը գրեթե նույնությամբ, ինչպես վկայում է և մամուլը, արտասանել է Թիֆլիսի հասարակության և հենց նույն իսկ պ. պ. պաշտպանների առաջ, էդպեսով տալով նրանց ձեռքը ոչ միայն մեղադրական կետերը, այլև իր բոլոր մտքերն ու նախադասությունները, վերջումն էլ էդ նույն ճառի բովանդակությունը տպել են «Հորիզոնում» դատից առաջ։

Դատախազ պարոն Մատենճյանն էլ դատից առաջ դատարանի նախագահ պարոն Հովհաննիսյանի մոտ հայտնել է պաշտպաններին, թե ինչի դեմ է խոսելու։ Եվ էն էլ ասենք, որ սա քննության առարկա էր առել գրվածքի գեղարվեստական կողմը, մի հանգամանք, որ անակնկալ ի՞նչ էր հանելու