Ծեքը հայերեն ցայգն է, արշալույսը։ Սուփն էլ դարձյալ արշալույսը, բայց արաբերեն ու հնդկերեն։
Էդպես էլ՝ բար ու պտուղ։
Աղի—լեղի (աղու է ճիշտը),
Հալա—դեռ,
Պեռ քար և այլն։
Էս օրենքը էնքան է հաստատ, որ սրանով կարող ենք վաղուց մեզ համար պահված ու բանալիները կորցրած շատ դռներ բաց անել։
Քարտեզի վրա եթե կարդում եք озеро Ноур гел․
Թարգմանեցեք և դուրս կգա․
Օзеро— ռուսերեն լիճ։
Նոուր կամ Նուր— մոնղոլերեն լիճ։ Գլոլ, թուրք-թաթարական լեզվով դարձյալ լիճ։
Էդ կնշանակի մոնղոլն եկել է իր լեզվով լիճ է ասել ու անցել, թուրքն ու թաթարն եկել են իրենց լեզվով լիճ են ասել ու անցել, այժմ էլ ռուսն է եկել իր լեզվով լիճ ասել ու պիտի անցնի ու թերևս մի ուրիշը գա մի ուրիշ բառ ավելացնի։ Եվ էսպես՝ ժողովուրդները գալիս են գնում ու նրանց բարբառները շերտ-շերտ դիզվում են իրար վրա։
Էս ճամփով եթե ավելի հեռու գնանք, կտեսնենք, որ հայ ժողովուրդը եթե Արաքսի համար ասում է Գիժ-Արազ, Արազ բառը թերևս ոչ մի կապ չունի Արաքս բառի հետ։ Արազ կնշանակի հենց գիժ, խենթ, խելագար, մի ածական, որ արևելքից եկած թուրք-թաթար-մոնղոլ ցեղերն են տվել Արաքսին, ու մեր ժողվուրդը թարգմանությունը հետը դարերով պահել է իր լեզվի մեջ։
Էսպես էլ Սիս ու Մասիս ձևը, որ գործ է ածում մեր ժողովուրդը մեծ ու փոքր Մասիսների համար։ Մեր հայտնի լեզվագետ պարոն Հ. Աճառյանը իր գավառական բառարանի մեջ ասում է՝ Սիսը ենթադրված է Մասիսից, իբրև թե անիմաստ բառ է։ Բայց ես էնքան եմ համոզված