Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/300

Այս էջը հաստատված է

պիտի մնա սրա նրա դռանը՝ փոխառություններ ու թարգմանություններ, որսալով, ինչպես Դավիթն էր մի ժամանակ լոր որսում պառավի արտում։

Սակայն այլևս տարակուսանքի տեղիք չկա։ Խնդիրը արդեն լուծվում է իրականության մեջ, և լուծվում է դրական մտքով։ Ժողովրդական լեզվի ընտիր բառերը, սեղմ ու սերտ, պատկերավոր ոճերը, պարզ ու շքեղ ձևերը, էսօր արդեն ամենաթանկ զարդերն են համարվում հայ գրողի երկերի մեջ և համարձակ փռվում են հարազատ լեզվի համաձայնության վրա ու այլևս կոշտության կամ աղքատության խոսք չկա նրանց դեմ։

Եվ էսպես, հայոց գրական լեզվի խնդիրը, զանազան շրջաններ անցնելուց հետո, վերջնականապես պիտի վճռվի ժողովրդական լեզվի կատարյալ հաղթանակով, ժողովրդական լեզվի հաղթանակը պիտի պսակվի ազգային ուժեղ գրականությամբ, իսկ ազգային ուժեղ գրականություն՝ կնշանակի ինքնուրույն ու հզոր ժողովուրդ։

մի որևէ հայ գրականագետի հոբելյանի կամ մահվան առիթով մեր մեջ, լավ թե վատ, ամեն տեսա


ԿԱՐՃ ՈՒ ԳԵՂԵՑԻԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Ամեն անգամ, երբ մի որևէ հայ գրականագետների հոբելյանի կամ մահվան առիթով մեր մեջ, լավ թե վատ,ամեն տեսակի աղմուկներ են բարձրանում, որ սովորաբար տևում են մի քանի օր, մինչև հոբելյանի վերջը կամ մեռելի թաղումը, մարդ մտածում է, թ′ե արդյոք ո՞րն է էս բոլորի լուրջ կողմը, ներքին իմաստը։

Հարկավ, մայրենի գրականության անապահովության ցավն ու հոգսն է բոլոր աղմուկների գլխավոր նյութն ու պատճառը և նրա ապահովությունն ու զարգացումն է ամենքի ցանկությունը։

Սակայն էս ձևով մինչև էսօր մի դրական հետևանքի հասնելը ուղղակի անկարելի եղավ և շարունակվում են