Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/303

Այս էջը հաստատված է

որ կոչվում է երաժշտություն։ Էսպեսով դուք գալիս եք հայոց բանաստեղծների կենդանի գեղարվեստական գործերը թևավորելու, որ նրանք դառնան հզոր ու կատարյալ, կախարդական գործեր։

Թե ինչ նշանակություն ունի էս հոսանքը մեր կյանքում և ինչքան է լուրջ ու գեղեցիկ ձեր ձեռնարկությունը, էդ մասին կխոսի Հայ երաժշտական ընկերության պ․ նախագահը, նա, որին վայել է և վերապահված է էդ խոսքը, իսկ ես, որպես Հայ գրողների ընկերության նախագահ, ողջունում եմ ձեր վերադարձը Հայ գրողների ընկերության անունից և ողջունում եմ ձեզ, որպես մի հարազատի, որ, երկար տարիներ օտարության մեջ մնալուց հետո, վերադառնում է դեպի տուն, դեպի իր հայրենի օջախը, հետը բերելով երաժշտությունը, ամենանուրբն ու ամենասուրբը, ամենաթանկ բանը, ինչ որ կա աշխարհքում ու կյանքի մեջ։


<ԽՈՍՔ Ի․ Պ․ ՆԱԿԱՇԻՁԵԻՆ>

«Թանկագին Իլիա Պետրովիչ․

Թույլ տվեք ողջունել ձեզ Հայ գրողների ընկերության անունից, ի դեմս ձեր՝ ողջունել վրաց գրականության եղբայրական գերդատանը և Ընկերության կողմից նվիրաբերել այս գիրքբ՝ «Поэзия Армении», իսկ այս գրքի մեջ ամփոփված են մեր ժողովրդի հոգին և մեր ամենաթանկ զզացմունքները։

Թող փարթամորեն բարգավաճի մեր եղբայր վրացի ժողվրդի գեղեցիկ գրականությունը, թող միշտ ապրեն մեր ընկեր վրացի գրողները»։


<ՀԵՆՐԻԿ ՍԵՆԿԵՎԻՉԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ>

Անմահ հոգի, որ Հենրիկ Սենկևիչ անունով մարմին առար բազմատանջ լեհ ազգի կյանքում՝ նրա տանջանքները