Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/307

Այս էջը հաստատված է

մինը լավ լինի։ Դրանով էլ դարձյալ կենդանի կմնաք ձեր մայրենի գրականության մեջ։

Խոսքս վերջացնելով, կրկին ողջունում եմ ձեզ և ձեզ չեմ ասում՝ բարով եք եկել, ինչպես սովորաբար ասում են ուրիշներին էս հարկի տակ ողջունելիս։ Նրանք դրսից են գալիս, իսկ դուք էս տանիցն եք, էս գերդաստանից և էս տեղից եք մեկնում դեպի կյանք։ Ձեզ ասում եմ՝ բարով գնաք դեպի մեր ժողովուրդն ու աշխարհը, վշտերի, ցավերի, չարիքների ու կարիքների աշխարհը, ձեր թարմ ու անկեղծ երգերով, կյանքի լավագույն ձայներով՝ մարդկանց հրապուրելու դեպի ճշմարիտն ու բարին, ազնիվն ու գեղեցիկը։