Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/310

Այս էջը հաստատված է

սալբու, չինարի պես, այսինքն և սալբուի պես և չինարի պես կամ ուղղակի սալբուն պիտի ընդունել իբրե չինարին ածական և թարղմանել твой стан стройный чинар. Իհարկե ես միայն միտքն եմ ասում, ձևը թողնելով ռուս թարգմանչին։

Նույն երեսում հետևյալ տողը․

— Կըրակե ծովէմեն դուս էկած՝ ռաշ, ջեյիրան իս ինձ ամա։

Թարգմանած է․

Конь Рашь из огненных зыбей, степная лань ты для меня.

Թարգմանության մեջ կրակի ծովեմեն դուս էկած եղջերուն դարձել է степная лань, մինչդեռ Սայաթ-Նովեն ակնարկում է Կովկասյան առասպելների հրեղեն ձին ու հրեղեն եղջերուն։

Ռաշն էլ ծանոթության մեջ բացատրած է՝ պարսկական էպոսի Ռուստեմի ձին։

Սխալ է։ Ռաշ ուղղակի կնշանակի հրեղեն թևավոր ձի, ինչպես պարզ ցույց է տված մի ուրիշ տեղ, 257 երեսում։

250 երեսում․

«Եա՛ր, քիզ վըրէն արք ունենամ, մե լավ իխտիար ունենամ»։

Թարգմանած է։

Хочу быть славным на пирах, тебя пою, пока могу.

Արք, իխտիար, իրավունք, իշխանություն են նշանակում, ինչպես պարզ ցույց է տալիս և անմիջապես հաջորդող տողը։

Սայաթ-Նովեն ասում է՝ յա՛ր, քեզ վրա իրավունք ունենամ։

«Առնում, տանիմ մեջլիսներըն՝ վօսկէջըրած սազի նման»։

252 երեսում․

«Էրած, խօրված մա՛ն իմ գալի, մէ տիղ չըկա, մար ունենամ»: