Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/333

Այս էջը հաստատված է

Առանց գիտության ու կուլտուրայի մենք, էսպես ներքև գլորվելով, դեռ երկար ժամանակ վայրենի կմնանք։

Ավելի խորն է ցնցել Մաքսիմ Գորկու ճառը, որ մի կրակոտ ջատագովություն է գիտությանը։ Նա հղած ազատությունը անվանում է արտաքին ազատություն, ասում է՝ հոգեպես դեռ ստրուկ ենք։ Հոգեկան ստրկությունից մեզ միայն գիտությունն է ազատելու։

Եվ, ռուսական երազկոտությունը, տգիտությունն ու ծուլությունը ձաղկելուց հետո, որոտընդոստ ծափերի մեջ իր խոսքը վերջացնելով, առաջարկել է հիմնել գիտության ինստիտուտ 1917 թվականի փետրվարի 27-ի հիշատակին։ Տեղն ու տեղը տվել է իր հասցեն, որ գործին օգնել ուզուղները իրենց օգնությունը իրեն հասցնեն։

Մարդու ծանր մտածմունքների մեջ են ընկղմում էս գեղեցիկ հավաքույթն ու էս ընտիր մարդկանց անկեղծ խոսքերը։

Ուզենք—չուզենք՝ անալոգիայով վերադառնում ենք դեպի մեզ ու մտածում․ եթե սրանք հայտարարում են, թե գերմանական մի գործարանում ավելի շատ քիմիկոսներ կան, քան թե ամբողջ Ռուսաստանում և սարսափում են իրենց հետամնացությունից, ի՞նչ պետք է անենք մենք, երբ հաստատ գիտենք, որ հետամնաց Ռուսաստանի էս մի ժողովում, ուր ողբում են իրենց տգիտությունը, ավելի շատ գիտնականներ կան, քան թե ամբողջ հայոց ազգի մեջ։

Բայց ի՞նչ եմ ասում՝ ոչ թե ժողովում, այլ էս ժողովի միայն մի շարքում․․․․

Իհարկե, մեր խոսքը հայ գիտնականի մասին է։

Մի զարմանալի ղուդադիպությամբ հենց էս միևնույն օրը՝ մայիսի 11-ին, նշանակված էր Հայ գրողների ընկերության փակ երեկույթ, ուր ես մի համառոտ զեկուցումով պետք է ցույց տայի մեր գրականության ու գեղարվեստի խեղճությունը և գիտության կատարյալ բացակայությունը, որ մենք արտաքուստ ազատվելով, հոգեպես մնում ենք ստրուկ և պետք է խորհրդածեինք Հայոց Համալսարանի ու