մի ամանի մեջ էր, լցրին էն ամանի մեջ, ուր պիտի լցնեին պահելու համար։
Անցել․ բացի։ Քեզանից անցել էս աշխարհքումն էլ ո՞ւմ ունիմ։
Ինձ թվում է, թե պետք է լինի ոչ թե անցել, այլ անց՝ էլ․․․ այսինքն քեզանից դուրս՝ էլ․․․ Բացի քեզանից էլ․․․
Անկամորթ. գեշ, յոռի?
Եվ լավ է արել, որ հարցականով է գրել. թեև անհարմար բան է, հարցականով բառ չպետք է լինի բառարանում։ Անկամորդ՝ կնշանակի չկամ։
Արևի ձենն ածել. գեշ-աղեկ ապրել, սևը ներս, ճերմակը դուրս՝ ապրել։
Արևի ձենն ածել կնշանակի ոչ թե գեշ-աղեկ ապրել, այլ ուղղակի՝ ապրել։
Աչքաթող. աչքեն ձգած, լքած, այլևս չսիրած։
Աչքաթող անել առհասարակ կնշանակի դիտմամբ, նաև մոռացմամբ աչքից թողնել. ուշք չդարձնել։
Առնելացուկ. պահանջատեր։
Առնելացուկը պահանջատեր չի, այլ պահանջելիք։
Այլուն-փայլուն. (կրկ.) փայլուն-փայփլուն։ Առաջինը ենթադրված է փայլուն բառեն՝ ինչպես Ասիս-Մասիս։
Ենթադրված ասելով՝ պ․ Աճառյանը ուզում է ասել, որ առաջին բառերը-այլուն կամ Ասիս ինքնուրույն բառեր չեն և առանձին միտք ու նշանակություն չունեն։ Ես կարծում եմ սխալ է։ Սրանք զույգ բառեր են իրար կողքի դրած և մեկը լրացնում է մյուսին կամ թարգմանում ու բացատրում։ Մի բառը ժողովրդի գիտեցածն է, մյուսը սովորածը, ետնամուտ։
Ես կարծում եմ այլունը ոչ թե ենթադրված է փայլուն բառից, այլ ուղղակի փայլուն կնշանակի։ Եթե փայլունը հունական բառ է, որ կնշանակի պայծառ, լուսավոր, թերևս այլունն էլ թուրք-թաթարական ?? բառը լինի, որ նույնպես