կնշանակե փայլ, (Радлов. „Словарь Турко-татарск. наречий, IV т., стр. 77).
Էսպես և ային-օյին, հալա դեռ, ձեն ու ձուն, պեռ քար, ցելք ու կրակ, խառն ու խաթիշ, ցեխ-բաթախ, լեն ու բոլ, բոյ ու բուս, դունչ ու մռութ, ջահել-ջիվան, բար ու պտուղ, սուփ ծեք (որ սխալմամբ սուրբ ծեք են գրում), ունք ու բունք, ծիլ ոսկի կամ ծիլ-ծիլ ոսկի, չոռ ու ցավ, ալայ-մալայ, ուրախ ու շեն, սուս ու փուս, մի-միայն կամ միայնակ, և այլն և այլն։ Սրանց նման և Ասիս-Մասիս և կամ Սիս-Մասիս։
Սրանք բոլորը հոմանիշ և կամ իրար բացատրող, լրացնող բառեր են։
Օրինակ. ային-կնշանակի դատարկ բան, ցնդաբանություն, օյին-խաղ, կատակ, և սրանցից՝ ային-օյին։
Մի-մի է, այնակ էլ թուրք-թաթարերեն կնշանակի մենակ․ միակ (Радлов, նույնը, т. III), և ահա երկուսը միացել են ու կազմել միայնակ, էստեղից, էլ մենակ։
Նույնպես և ձեն կամ զեն և ձուն կամ սուն կնշանակեն ձայն, որից և ձեն ու ձուն։
Ցելք կամ զելկ կնշանակի պեծ, վառ կրակ (IV т. 893), որ միացել է կրակի հետ և դուրս է եկել մեր ցելք ու կրակը։
Fiete - կնշանակի քար, և միանալով քարին, դարձել է պեռ-քար մեր լեզվի մեջ։
Խառը-խառն է, խաթիշ էլ թուրք-թաթարական բառ է, որ նույնպես կնշանակի խառը (Радлов, т. II, 288)։
Սուփ-արաբերեն արշալույսն է (Будагов. «Сл. туркск. нареч.» 690), միացել է մեր ծեքին-դարձել սուփ-ծեք, որ սխալմամբ մեզանում շինում են սուրբ ծեք, իմ կարծիքով՝ մի սխալ, որ արել է և պ․ Աճառյանը իր բառարանում՝ էջ 510։
Ծիլ՝ կնշանակի ոսկի, և մեր ոսկու հետ—ծիլ կամ ծիլ֊ծիլ ոսկի։
Չոռը՝ ցավ կնշանակի, և մեր ցավի հետ—չոռ ու ցավ։
Շեն կնշանակի ուրախ (Рад. т. IV, стр. 1003), որ