Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/347

Այս էջը հաստատված է

Մեջ կնիկ կնշանակի միջին տարիքի կնիկ, ոչ թե միջնորդ։

Շունը շնից, երկուսն էլ մի տնից. երկուքն ալ գեշ ըլլալով՝ իրարու չեն վնասեր։

Ոչ․ կնշանակի երկուսն էլ նույն անպիտան արարածներն են՝ նրանից անկախ՝ իրար կվնասեն, թե չէ։

Պլտացնել. աղքատացնել․ պլուտ բառեն։

Պլուտ ժողովրդի բերանում աղքատ չի նշանակիլ, այլ դատարկապորտ, խաբեբա, սրիկա։ Պլտացնել կնշանակի նաև խոսքը չպահել, բերնից թռցնել, դուրս թողնել։

Պորտը տեղը գցել. վրեժը լուծել։

Պորտը տեղը գցել կնշանակի խիստ հանդիմանել, լավ նախատել։

Պոզահարել. կշտամբել։

Պոզահարել կնշանակի նեղացնել, հրել մի կողմ, նախատել, շարունակ հալածել։

Պզզոց. մանուկներու ճիչ։

Պզզոց կնշանակի բարակ ու միալար ձեն, մանկան լինի թե պպուի։ Իսկ ճիչ՝ երբեք։

Ջրիպուպուզ. հիմար։

Այ քեզ ջրի պուպուզ մարդ։ Ջրիպուպուզ ավելի շուտ կնշանակի թեթև, թեթևսոլիկ։

Սև ու մութը գլխին գալ. շփոթվել, ինչ անելիքը չգիտնալ։

Սև ու մութը գլխին գալը գործ է ածվում դժբախտության մտքով։

Սիրտը կտրվել. սաստիկ վախենալ։

Սիրտը կտրվել կնշանակի պաղել, անտարբեր դառնալ։

Վռշնել. թոռոմել, թարշամել։

Վռշնել կնշանակի շիկնել, կարմրել։

Վրա գցել. ամեն կողմ վրա իյնալով ստիպել։

Վրա գցել կնշանակի մեկին հասկացնել, օգնել սովորելու։

Տապակա. տապակած ձուկ։