Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/361

Այս էջը հաստատված է

և շատ աղետալի հետևանքներ ունեցան մեզ համար։ 1912 թվականից նորից անցավ Ռուսաստանի ձեռքը, առաջ բերեց նոր խլտումներ ու նոր դառնություններ։ Եվ այդ ամենի ծանր հետևանքները կրեցինք ներկա մեծ պատերազմի ընթացքում։

Եվ այսպես, հենց այն գլխից միշտ եղել ենք сквозняк-ների մեջ Հայկական հարցը ժամանակավորապես ընկել է սրա կամ նրա ձեռքը, հայկական հարցի հետ էլ մեր մեղն է թեքվել այս կամ այն կողմը, ու ամեն մեկի հետ էլ ժամանակավորապես բարեկամանալով, բոլորից էլ կտրվել ենք մշտապես ու շատերի հետ էլ թշնամացել։

Եվ ինչպես ժողովրդական առածն է ասում՝ «Խորովածը չկերանք՝ ծուխից քոռացանք»։

Բայց մենք ունեցել ենք մի ուրիշ կյանք, որի տերն ու տնօրենն եթե ոչ ամբողջովին, գոնե մեծ չափով մենք ենք եղել։ Դա մեր կուլտուրական կյանքն է, մեր գրականությունն է, մեր դպրոցն ու մեր մամուլն է, թեկուզև համեստ, բայց մերը։

Ահա այս կողմից է, որ մենք ազատ ու հաստատուն թանկագին կապեր ունենք մի քանի ազգերի հետ, որոնց մեջ Ռուսաստանն ու Գերմանիան շատ մեծ տեղ ունեն։

Առայժմ խոսքս Գերմանիայի մասին է։ Ինչպես մի ժամանակ հայերը, թեև ենթարկված էին Պարսկաստանի ազդեցությանը, բայց բարձր կուլտուրայի համար դիմում էին հին Հունաստան, այնպես էլ նոր հայությունը, թեև Ռուսաստանի սահմաններում ու նրա կուլտուրայի ենթակա, բայց բարձր զարգացման համար միշտ դիմել է Գերմանիա։

Եվ սկսած Խաչատուր Աբովյանից ու Ս․ Նազարյանից, մեր նշանավոր գրողներից, հրապարակախոսներից և մանավանդ մանկավարժներից մեծագույն մասը ստացել են գերմանական բարձրագույն կրթություն և հանդիսանում են Գերմանիայի հոգեզավակները։

Սա էլ մի ուրիշ բարձր տեսակի աշխարհակալություն է, որ անում են մեծ կուլտուրական ժողովուրդները, և