հանգ. Գաբրիել Սունդուկյանի իր ձեռքը համբուրելու պամության մասին արած իմ նկատողությանը պատասխանելով, գործը ձգում է տիկին Սունդուկյանին։
Շատ գեղեցիկ։
Բայց էս անգամ էլ պարոն Նազարյանը մի բան է անում, որ շատ ավելի վատ է, քան առաջինը։
Ասում է հանգ. Սունդուկյանն է եղել իրեն հովանավորը և ներշնչողը գնալու էն ճանապարհով, որով գնացել է ինքը և որ շատ է հայտնի ամենքիս։ Էսպիսով էլ դուրս է գալիս, որ պարոն Տ. Նազարյանը մինչև էսօր ինչ որ արել է՝ եղել է Գաբրիել Սունդուկյանի ներշնչումով։
Եվ ահա, ոչ միայն Սունդուկյանի դագաղն է պետք եկել հիշողություններով վրեն բարձրանալու, այլև նրա անունը իբրև ծիրանի ծածկոց իիենց անցյալ գործունեության վրա առնելու։
Ես կարծում եմ՝ ավելի լավ կլիներ թողնեինք հանգ․ դրամատուրգը համբուրած լիներ պարոն Նազարյանի ձեռքը, քան թե նա լիներ եղած ներշնչողը էն ամենի, ինչ որ արել է պարոն Նազարյանը, որովհետև էս ավելի վատ է և անպայման ավելի վատ։
Թեև էստեղ վերջանում է խնդիրը, սակայն պարոն Նազարյանը իր բացատրությանը կցել է մի հավելված։ Պատմության անունից սպառնում է, ինչպես ինքն է ասում, Սունդուկյանի ներշնչումից զուրկ որոշ հասարակական գործիչների, նրանց թվում և ինձ։ Ճշմարիտն ասեմ, ես միշտ էն համոզմունքին եմ եղել, թե Տ. Նազարյանը միանգամայն նշանակություն չի տալիս պատմությանը։ Այժմ հայտնվում է, որ նա պատմությունով ուզում է վախեցնել ուրիշներին։ Միայն ցավալին էն է՝ պարզ չի խոսում, որ իմանանք ինչ է ասում։
Ես կարծում եմ՝ մամուլի միջազգային բյուրոյի միակ ներկայացուցչին, Ռուսաստանում և Ռուսաստանի մամուլի միակ ներկայացուցչին անգլիական թագավորի թագադրությանը, այլև Պորտուգալիայի ու Իսպանիայի գիտնականների