Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/390

Այս էջը հաստատված է

ներկայացուցիչներին։ Մյուս կողմից, շնորհիվ Անդրկովկասում տիրող քաոսային վիճակի, իրանք, գավառներն էլ, տակավին չեն կարողացել իրանց սահմաններում գեթ իրանց տեղական կարիքները հոգալու համար ստեղծել համաժողովրդական ընտրական սկզբունքի վրա հիմնված և փոքրիշատե կանոնավոր գործող հիմնարկություններ։

Այս պայմաններում հայրենակցությունները, որ չեն ընտրված կուսակցական սկզբունքով, հանդիսանում են այն միակ կազմակերպությունները, որ, իբրև օժանդակ մարմիններ, տեղ են հասցնում և լսելի են դարձնում գավառի ձայնը։ Հայրենակցությունները և նրանց միությունը հեռու են քաղաքական պայքարից և իրանց առաջ տեսնում են երկու մեծ նպատակ՝ Անդրկովկասյան ազգերի համերաշխությունը և հայ ժողովրդի ֆիզիկական ու կուլտուրական գոյության ապահովումը։ Սակայն, հայրենակցությունները և նրանց ընդհանուր օրգանը, Հայրենակցությունների միությունը, իրանց վրա դրված ծանր և հույժ պատասխանատու գործը չեն կարող կատարել՝ առանց իրանց հայրենակիցների բարոյական և նյութական աջակցության։ Հայրենակցությունները, մանավանդ նրանցից ոմանք, որ գաղթականներ ունեն, իրանց վարչական ծախսերի, գրասենյակներ պահելու, վարձատրությամբ աշխատավոր անդամներ ունենալու, գավառներ ժամանակավոր կամ մշտական ներկայացուցիչներ ուղարկելու և այլ կարիքների համար նյութական միջոցների պահանջ են զգում։ Այդ միջոցները, դժբախտաբար, չկան, ուստի հայ ժողովրդի համար էական նշանակություն ունեցող շատ գործեր մնում են չկատարված․․․

Հայրենակցությունների միության խորհուրդը այսու դիմում է բոլոր հայերին և հատկապես հայրենակցությունների անդամներին, առաջարկելով բոլորին աջակցել հայրենակցությունների վարչություններին թե՛ բարոյապես, և թե՛ նյութապես։ Նյութական աջակցության կարևորությունը պետք է շեշտել մանավանդ այն պատճառով, որ հայրենակցությունները,