Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/401

Այս էջը հաստատված է
1920


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՄԱՎՈՐ ՏՈԻՐՔ

Հազար ու մի բացատրություն կարող ենք տալ, թե ինչու մենք գրեթե անմասն մնացինք մեր որբերի և գաղթականների պահպանության գործի մեջ, սակայն ոչ մի բացատրություն չի կարող մեզ արդարացնել։

Եվ մեղավոր են՝ ոչ միայն մեր հարուստները, այլև մենք՝ ամենքս ենք մեղավոր։

Թե ով ինչքան կարող էր տալ, դա ջոկ խնդիր է, բայց որ ամենքս կարող էինք տալ, շատ ունեցողը՝ շատ, քիչ ունեցողը՝ քիչ, ու չենք տվել, ահա էս է խնդիրը։

Մի քանի անգամ էս խնդիրը հարուցվել է մեր մամուլի մեջ ու մնացել է անհետևանք։

Անցյալ ամառ էլ մեր որբերի և գաղթականների պաշտպանության գործում էնքան երախտավոր միստր Հարոն նորից հարուցեց էս խնդիրը։ Ժողովներ եղան, և հենց ժողովների ժամանակ հայտնվեց, թե երեք մարմին հատուկ զբաղված են էս խնդրով և արդեն կազմակերպում են գործն, ու նոր մարմին ստեղծելու կարիք չկա։ Ցրվեցինք, սպասեցինք, դարձյալ մոռացվեց։

Ահա այժմ նույն խնդիրը հրապարակի վրա է դնում Հայաստանի գերագույն կոմիսար գնդապետ Հասկելը։

Նրա խոսքերից իմիջիայլոց երևում է, որ մեր որբերի և գաղթականների վրա ծախսված միլիոնները մեծ մասամբ կոպեկ-կոպեկ հավաքում ու ղրկում է Ամերիկայի հասարակ ժողովուրդը, բանվորն ու արհեստավորը, և այլ մանր