Из этой непоколебимой веры я задался целью привести светлые факты из самых черных и мрачных страниц нашей жизни, свидетельствующие о том, как народы и люди из народа умеют защищать друг друга вопреки воле их общих властителей. И общим заглавием этих своих статей я ставлю «Светлые страницы», ибо светло смотрю я на будущее наших народов.
ՕԳՆՈԻԹՅՈՒՆ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Մեր սերունդը էն սերունդն է, որ դեռ երեկ ազատ Հայաստան էր երազում։
Ազատ Հայաստան էին երազում ռուսահայը, տաճկահայը, պարսկահայը և բոլոր հեռավոր գաղութները։
Ազատ Հայաստան էին երազում հայ ժողովրդի բոլոր խավերը առանց սեռի ու հասակի խտրության։
Ի՜նչ ասես, որ չէր տալ գրեթե ամեն մի հայ, միայն թե աչքով տեսներ Ազատ Հայաստանը ու հանկարծ…
Արդեն իրականություն է երեկվան մեծ երազը, ազատ է Հայաստանը, ամբողջ աշխարհքի կողմից ճանաչված ինքնուրույն հանրապետություն է նա, իր եռագույն դրոշակով կանգնած է մյուս պետությունների շարքում։
Բայց հին առասպելներում թաքնված մի ճշմարտություն կա, մի օրենք, թե՝ ամեն մի աստվածային նորածին ունի իրեն թշնամի ուժերը՝ վիշապները, որոնք հետևում են, որ կարողանան նրան կլանել, քանի դեռ մանուկ է, քանի դեռ չի հասունացել ու ամրացել։
Մայր Հայաստանի ազատությունն էլ ունի իրեն վիշապները։
Էդ վիշապներից մեկի անունն է կարիք, որ իր չոր ճանկերը մեկնել է մեր աստվածային նորածնի՝ մեր նոր Ազատության կոկորդին, և Մայր Հայաստանը մի ձեռքով բարձր բռնած իր նվիրական դրոշակը, մյուս ձեռը մեկնում