Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/411

Այս էջը հաստատված է

հոգալու, նորանոր ավանտյուրաներ է անում Անատոլիայում, հաղթական հակառակորդներին շարունակ ջղայնացնում ու ստիպում թե՝ եկեք վերջնականապես գլուխս ջարդեցեք։

Եվ հարվածները իջնում են հունական բանակի ձեռքով։

Անատոլիայում իբրև թե արդեն մեծ բան արին, այժմ էլ ձի են քշում դեպի Հայաստան։

Ի՞նչ պետք է անեն։

Մի քիչ քանդեն, մի քիչ թալանէն ու մի քիչ էլ կոտորեն, բայց ավելի շատ վրդովեն ու կատաղեցնեն։

Արդեն դաշնագիրն ստորագրված է, և ստորադրող մեծ պետությունները չեն կարող այժմ անտարբեր նայել, թե ինչպես է արհամարհվում իրենց ուժն ու իրավունքը։ Եվ մի նոր պատիժ էլ կարող է սրա ետևից հասնել․․․