Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/417

Այս էջը հաստատված է

մնաս միայն դու, նրա տարագիր եղբայրը, պանդուխտ հայություն։ Դու՝ որ հեռու ես հայրենիքից, բայց ուշք ու միտքդ միշտ դեպի ետ, դեպի հայրենիք։

Անկարելի է։

Այո՛, Հայաստանի օգնության կոմիտեն քաջ գիտե, որ դու էլ ես բաժանված զանազան կուսակցությունների, ինչպես քաղաքական ու քաղաքացիական կյանքով ապրող ամեն մի ժողովուրդ։

Ահա՛, Կոմիտեն ինքն էլ կազմված է տարբեր քաղաքական հայացքի մարդկանցից։

Բայց նա լավ գիտե և էն, որ հայ ժողովրդին սովից ազատելու և քանդված Հայաստանը վերաշինելու գործը վեր է ամեն կուսակցական նկատառումներից և քաղաքական տարաձայնություններից։

Էսպես էլ մտածելով՝ ամենքն եկել միացել են այս վսեմ գործի շուրջը, կազմել են ազատ և անկուսակցական մարմին և գործունեության են հրավիրում ամենքին, ամեն կողմից։

Էսպես է մտածում և ինքը Հայաստանի Խորհրդային հանրապետական կառավարությունը, որ ոչ միայն գործելու լիակատար արտոնություն է տալիս, այլև աջակցում է ամեն մեկի և ամեն մի մարմնին, որ կցանկանա օգնել, անձամբ գա, աչքով տեսնի և տնօրինի իր օգնությունը։

ԱՐԴ, ԼՍԻ՛Ր ՀԱՅՈՒԹՅՈՒՆ, ուր էլ որ լինիս, Եվրոպայից մինչև Հնդկաստան, և ամենուրեք։

Լսի՛ր քեզ կանչող հայրենիքի ձայնը և շտապիր օգնության ամեն բանով, ինչով կարող ես, որ ունենաս էն, ինչ որ երազել ես դարերով՝ ազատ ու շեն հայրենիք։

Նախագահ՝ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

Փոխ նախագահ՝ Երզնկյան Արամայիս

Անդամ քարտուղար՝ Թաղիանոսյան Երվանդ

Նախագահության անդամներ՝ Լեո (Բաբախանյան Առաքել),

Պապովյան Ալեքսանդր, Սարգսյան Լևոն, Փիրումյան Սիմեոն,

Չուբարյան Գրիգոր, բժ․ Իսախանյան Տիգրան։