Սովի ծավալումը կդառնա անխուսափելի, իսկ հետևանքները ճակատագրական, եթե այժմեն իսկ և անմիջապես չկազմակերպվի կառավարության և հասարակական ուժերի համագործակցությունը ու կուռ պայքարը ժողովրդական աղետի դեմ։
Համաժողովրդական գերագույն շահերի այս գիտակցությամբ հասարակական գործիչների մի խումբ, նախաձեռնություն է վերցրել կազմելու Երևանում «Հայաստանի օգնության կոմիտե», որի կանոնադրությունը հաստատել է սույն սեպտեմբերին Խորհրդային Հայաստանի կառավարությունը։
Համաձայն իր կանոնադրության, Կոմիտեն նպատակ ունի կազմակերպել ազգաբնակության համար անմիջական օգնություն սովի դեմ և զուգընթացաբար նպաստել երկրի տնտեսական շինարարության գործին։
Հավատարիմ իր հասարակական բնույթին և հետապնդելով այնպիսի մի գերազանցորեն անվիճելի և գերագույն նպատակի, ինչպիսին է ժողովրդի ֆիզիկական գոյության ապահովումը և երկրի տնտեսական վերաշինությունը, Կոմիտեն իր գործունեության ընթացքում, պահպանելու է չեզոքություն քաղաքական կամ կուսակցական որևէ պայքարի հանդեպ։
Գործելով իր կանոնադրության սահմաններում իբրև ինքնօրեն մի հասարակական մարմին, Կոմիտեն ոչ միայն գործակցում է կառավարության, նրա սովի դեմ մղվող պայքարին և երկրի տնտեսական վերաշինության գործին, ինչպես նաև երկրում և արտասահմանում համանման նպատակներ ունեցող մարմիններին, այլև ինքն անմիջապես վարում է օգնության գործ, կազմակերպելով ժողովրդի տնտեսության անհրաժեշտ իրերի ու դրամների գանձումը և նրանց գանձումը ըստ իր հայեցողության։
Հատուկ գումարների և իրերի վերաբերմամբ նա լիազորություն և պարտականություն ունի գործադրելու նրանց իր նպատակների սահմաններում, համաձայն նվիրատուների
27-145