հնարավորություն են տալու հայ գյուղացուն ցուցադրելու իր ստեղծագործական կորովը։
Մեր ձեռնարկի համաժողովրդական բնույթի գիտակցության և միահամուռ աջակցության հավատով կոչ ենք անում ձեզ, հայրենակիցներ.
Շուտափույթ հասցրեք «Հայաստանի օգնության կոմիտեին» առաջին հերթին հաց, սերմացու, գյուղատնտեսական գործիքներ, զգեստ, դեղորայք և դրամ, ապահովելու բնակչությունը սովամահության վտանգից, ընդունելու և տեղավորելու երեք տարի աստանդական կյանք վարած այն գաղթականներին, որոնք հոգնած ու ընչազուրկ դառնում են իրենց հայրենիքը։
Մթերքների հետ ուղարկեցեք և ձեր տնտեսական ու տեխնիկական կենդանի ուժերն ու ձեռնարկները, որոնք կարողանան կյանքի կոչել բնական հարստություններով այնքան առատ մեր երկիրը և տնտեսապես կազդուրել բացառիկ ջանասիրությամբ օժտված մեր գյուղացիությունը։
Երկիրն ու ժողովուրդը սպասում է մեր կենդանի և ակտիվ գործակցության։
Մենք պիտի կատարենք, մենք կկատարենք մեր ընդհանուր պարտքը։
- Նախագահ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ,
- Փոխ նախագահ Ար. Երզնկյան, անդ. քարտ.
- Եր. Թաղիանոսյան, նախագահության անդամներ.
- 1. Լեո
- 2. Ալեքս. Պապովյան
- 3. Գր. Չուբարյան
- 4. Տիգ. Իսախանյան
- 5. Լևոն Սարգսյան
Աշխարհքում դժար է երևակայել մի ավելի անարդար երևույթ, քան երբ հողագործ մարդը տարեն տասներկու