յամենայն ժառանգութենէ նախնեաց մերոց, հեծեմք ընդ ծանր լծով Քրիստոսատեաց Պարսից, վշտացեալ թախծեալ ընդ անրով ծառայութեան այսոցիկ բարբարոսաց։ Կողոպտեցին սոքա է մէնջ ոչ զարտաքին ստացուածս և եթ, այլ յաւար հարին և զբարոյական և զբնատուր ձիրս Հայկազանցս։ Մեք ստուերք եմք մերոց նախահարց, չե՛մք ժառանգորդք արութեանց նոցա և առաքինութեանց, այլ՝ ուրուական նոցա։ Յառեցե՛ք զաչս ձեր ի հայրենի պատմագրութիւնս՝ գծագրեալս արիւնազանգ տառիւք՝ և հաւատասջիք յայս դառնաղէտ ճշմարտութիւն։ Յանցուածք մեր զինեցին ի վերայ մեր զվրէժխնդիր աջ Արդարադատութեանն երկնից և ընկեցին զվատաբաղդն Հայաստան ի վիհ չքութեան։ Տէ՛ր Աստուած հարցն մերոց՝ արդա՛ր ես յամենայնի, զոր ածեր ի վերայ մեր, և ամենայն գործք քո, ճշմարիտ են և ուղիղ են ճանապարհք քո, և ամենայն դատաստանք քո ճշմարտութիւն։ Զի մեղաք և անօրինեցաք յապստամբ լինելն ի քէն, և առավել մեղաք յամենայնի։
Այժմ, Քրիստոսանուն զինուորութիւն՝ լցեալ է չափ սրտմտութեանն Աստուծոյ։ Աջ Տեառն՝ որ ցարդ կոփէր զմեղ, այժմ սրբէ զարտասուս մեր. կանգնէ զմեզ յանկմանէս մերմէ, բանայ զըդրունս ճոխ ողորմութեանց իւրոց և գթութեանց ի ձեռն Գերամբարձ Օծելոյ իւրոյ Ամենաբարեպաշտ Օգոստոսապերճ Կայսեր մերոյ։ Դարձուցանէ զսուգ մեր յուրախութիւն, զերծու ի մէնջ զքուրձ մեր եւ զգեցուցանէ մեզ զուրախութիւն։
Սքանչելի է Աստուած ի շաւիղս իւր. սքանչելի է և Օգոստափառ Օծեալ նորա խաղաղութիւն և մխիթար որբացելոյն Հայաստանի։ Բարութիւնն Աստուծոյ և Օծելոյ նորա ոչ շատ համարի դարձուցանել մեզ զկորուստս մեր. ոչ բաւական համարի վերականգնել զմեզ յանարգութենէ մերմէ, ոչ շատանայ ապաքինել զվրաէ մեր, այլ անզննին տնօրէնութեամբք իւրովք խրախուսէ զմեզ՝ զտառապեալ որդիքս Հայաստանի, ի գործակցութիւն ազգատութեանց մերոյ, նորոգութեան ամենասիրելի Հայրենեաց մերոց ի բազմադարեանն