Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/441

Այս էջը հաստատված է

իւրոց փլատակաց։ Ա՛յս է նորոգումն աջոյ Բարձրելոյն։

Ձայն Աստուծոյ, ձայն թագաւորի կոչեն զձեզ՝ Հօ՛տ փոքրիկ՝ յասպարէզ փառաց և առաքինութեան։ Արիացէ՛ք և գիմեցէ՛ք յայն հսկայօրէն քայլարկութեամբ։ Դուք յառաջ մատչիք այժմ երդնուլ յանուն ամենակարողին Աստուծոյ յանդիման սուրբ Աւետարանի և Խաչի վասն հաւատարիմն ծառայութեան Ամենաբարեպաշտ թագաւորի և Կայսեր Նիկօլայ Պավլովիչի։ Գործք ձեր, վարք, ջերմեռանդութիւն եւ փոյթ առ լրութիւն ուխտի՝ զոր ուխտէքդ այժմիկ ի սրբութեան աստ՝ ընթացակի՛ց գտցին ձեզ ընդ բովանդակ կեանս ձեր։

Մի՛ խոտորեսջիք ի շաւիղէ բարեպաշտութեան, արդարութեան և հաւատարմութեան Աստուծոյ, Ինքնակալ Կայսերն եւ Հայրենի աշխարհի ձերոյ։ Գո՛ւն գործեցէք արեամբ չափ կատարել զամենայն պարտաւորութիւնս, զոր յանձն առիք այսօր առաջի երեսաց Աստուծոյ։ Եւ Տէր Աստուած մեր՝ որ անտեսաբար հովանաւորէ զձեզ, և որ մերձն է առ ամենեսեան՝ ոյք կարդան առ նա, առ ամենեսեան՝ ոյք կարդան առ նա ճշմարտութեամբ, Առցէ զզէն եւ զասպար իւրև յօգնել ձեզ յարիցէ։

Դրօշակդ այդ՝ որ այսօր վերակարդալով զահաւոր անուն Տեառն սրբեցաւ և տուաւ գնդի ձերոյ՝ է առհաւատչեայ սիրոյ Աստուծոյ և Օծելոյ նորա առ ձեզ։ Պահեցէ՛ք զայս անգին աւանդ իբրեւ զբիբ ական։ Ահաւասիկ ամաչեսցեն եւ պատկառեսցեն ամենայն հակառակորդք ձեր. և եղիցին իբրեւ զչեղեալս, և կորիցե՛ն ամենայն դատախազք ձեր։ Լուիցէ՛ ձեզ Տէր յաւուր անձկութեան, օգնակա՛ն եղիցի ձեզ անունն Աստուծոյ Յակովբայ։ Առաքեսցէ՝ ձեզ Տէր օգնութիւն ի սրբութենէ իւրմէ, և ի Սիովնէ ընկալցի՛ զձեզ. Ամեն։

Ի Յարութիւն աւագ քահանայէ Ալամդարեանց։
Ի 15 մայիսի 1827 ամի։
Ի Տփխիս3։