Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/443

Այս էջը հաստատված է

1 9 1 5


ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՈԻ ԴԻԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ամայություն. I Բնակչություն, II Բնություն (մինչև Վան)
Տաճկահայաստան...
Տեսանք...

Գոնե մի մասը։ Թռուցիկ կերպով, բաչց թեկուզ թռուցիկ՝ ինչ որ չի կարելի հասկանալ երկար ու բարակ պատմություններից։

Եվ [միայն] տեսնելով [կհասկանա, լսողը չի կարող] կարելի է հասկանալ, լսելով բան չի դառնալ։

Չտեսանք միայն նրա երեկվա տիրողին՝ թուրքին ու քրդին։ Նրանք մեր սահմանից սկսած գրեթե ամեն տեղից խուսափել են՝ ռուսական բանակի ու հայ կամավորների առջև թողնելով իրենց հետքը։ Եվ ինչ է իրենց հետքը՝ հրկիզված գյուղեր, ավերակներ, [դիակներ ու] ամայություն, սով ու [հիվանդություն և անիրավ] դիակներ ու դիակներ․․․ քրդի ու թուրքի հետք։ Տեսանք նրանց հռչակավոր բեկերի՝ հայ ժողովրդի մշտական սարսափների որջերր, մի-մի ցեխից ծեփած խղճուկ օթախներ, ետևները կողքներին էլ կուչ եկած [ավելի փոքրիկ] իրենցից ավելի խղճուկ օթախ, նեղլիկ ու վանդակապատ լուսածակերով։ [Էս] Մինը Ալի բեկի ամարաթն է, մյուսը Վալի բեկի, երրորդը Ահմադ բեկի, չորրորդը Մահմադ բեկի, Հասան բեկի կամ Հուսեին բեկի․․․ կողքներն էլ իրենց կանանոցը։ Եվ ինչ են դրանք, էդ բեկերը, մի-մի կեղտոտ, կիսավայրենի թշվառական, որոնց բոլոր ուժը նրա մեջն է կայանում, որ արտոնություն