Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/452

Այս էջը հաստատված է

«Հորիզոնը»] դժգոհում են, թե «Հորիզոնը» դուրս է վտարած գրականությանը, և պահանջում են մեծ տեղ տալ ոտանավորներին, մինչդեռ Վարանդյանը պահանջում է թերթը [դառնա] զբաղվի քաղաքական-հասարակական հարցերով․․․

[Մինչդեռ] Ո՞վ է արել էդ տեսակ պահանջ, ե՞րբ, որտե՞ղ ․․․ [Եվ] Մի՞թե էդ գրողները չեն, որ հենց իրենք փակել են գրողների ընկ<երության> դռները, թե ժամանակը չի գրականությամբ զբաղեցնելու հաս<արակական> միտքը]։

Սա էլ խոսք չի, մի՞թե մարդիկ անպատճառ տաբու պետք է լինեն, որ ազատ մնան անտեղի վիրավորանքից։

[Սակայն քանի որ պ․ Վարանդյանը ինքը իր արտահայտության մեջ վիրավորական բան չի տեսնում, կնշանակի վիրավորելու էլ նպատակ չի ունեցել [թեկուզ և խոսքի ձևը] և մի կողմ թողնելով [վեճի, խնդրի էդ կետը, անցնենք մյուս կետերին] էդ մասնավոր դեպքը, անցնենք ընդհանուր երևույթներին]։

Պ. Վարանդյանը մի մասնավոր շրջանում եղած խոսակցությունից հրապարակ է [հանել] հանում [ամեն ինչ] միայն մի քանի դիտողություններ իմիջիայլոց և [նաև] մի հոդվածի առիթով արած իմ էն նկատողությունը, թե «Հորիզոնն» էլ, որից ավելի մոտ են գրողներից շատերը, կարծես իբրև ժառանգություն ընդունել է էն հին անբարյացակամ վերաբերմունքը, որ ավանդական է եղած հայոց նորանցյալ մամուլի մեջ և հաճախ հասնում էր, օրինակ, անիմաստ և անհասկանալի թշնամանքի և արտահայտվում էր շատ տգեղ ձևերով։ Գրողների գրածների մասին լռելը, նրանց անունները թերթից ջնջելը, [էս կամ էն գրողին] նրանց տեղի- անտեղի ծաղրելը, վարկաբեկելը, գրվածքները խայտառակելը ու հայհոյելը <2 անընթ.> և մեզանում մի ժամանակ քննադատել կամ հայհոյել հոմանիշ բառեր էին։ Իհարկե, միշտ ազատ էին մնում մոտիկ ու բարեկամ կամ կուսակից [մարդիկ] գրողները, որոնք ընդհանուր