Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/455

Այս էջը հաստատված է

տակավին ու հիրավի շատ ընթերցողների հիացումն են շարժում։

[Իսկապես]

Արդ, ինչպես է երևում հայ բանաստեղծի զարզացման պակասությունը։ Ես կարծում եմ դժար չի տված հարցը։ Ուրիշ բան էր, թե ասեր՝ բանաստեղծությունն է պակասում, ինտուիտիվ ուժն է պակասում, դժար կլիներ դրա մասին խոսելն ու ապացուցանելը, բայց գիտությունը պայմանավորվում է մարդկային իմացական կարողության ձևով ու բովանդակությունների պարզորոշ արգասիքներով, փորձնական կամ փիլիսոփայական գույներով։

[Ինչն է, որ երևում է, օր<ինակ>, Պուշկինի երգերում ու պակասում է հայ բանաստեղծին և որը հենց Բրյուսովի իբրև]. Որն է էդ մտավոր սահմանափակությունը, որ ինչպես ասինք էդքան աչքի է ընկնում Բրյուսովի լայն, հարուստ, բազմակողմանի էրուդիցիայի հանդեպ, որ արդեն գիտենք և ապացուցանելու կարիք չկա։

[Բրյուսովը ձեր առջև խոսեց հայոց գրականությունից ու հայոց պատմությունից հատկապես3։ Արդ, ո՞ր հայ բանաստեղծին է համարում պ. Վ<արանդյանը> էդ ամենին անտեղյակ։ Հենց էն հայ բանաստեղծը, Դերենիկ Դեմիրճյանը, որի հետ վիճում է, հենց նա, ասում եմ, հայոց հին ու նոր գրականությունն է պատճենահանում [էն էլ առանձնապես] հայոց միջնադարյան դպրոցը՝ հունական դպրոցը]։

Ես համոզված եմ, որ շատ դժվար դրության մեջ կլինի պ. Վարանդյանը էս հարցի հանդեպ [եթե մինչև անգամ] իսկի էրուդիցիայի կամ զարգացման պակասությունը չի, ոչ էլ մանավանդ ձգտումը, որ սպանում է հայ գրողին ու գրականությանը, այլ էն կացությունը, որ, նույնիսկ, [մեծ] բուռն ձգտումն ու ամեն զարգացում դարձնում է ապարդյուն, էն, որ հայ գրողը չի կարողանում գրականությանը նվիրվի, գրականությամբ պարապի։ Եվ ձգտում և զարգացում նա պետք է քարշ տա փողոցից-փողոց կամ