Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/462

Այս էջը հաստատված է

Վիլյամ Շեքսպիրը իր ծնողների տղեն է եղած և կենդանի մնացած զավակներից անդրանիկը, և, անշուշտ, դրա համար էլ առանձին սիրո և հոգածության առարկա։ Մեծացել է մի ընտանիքում, որ [իր] արդար աշխատանքով իր համար նյութական բարեկեցության ու պատվավոր դիրք է ստեղծել Ստրադֆորդ քաղաքում։ Նրա հերը, Ջոն Շեքսպիրը, որ միաժամանակ զբաղվում էր և գյուղատնտեսությամբ և առևտրական գործերով, 1568-1569 թվական[ներ]ին [եղել] Ստրադֆորդում առաջին դատավորն է եղել։ 1571 թվի սեպտեմբերին նորից ընտրվել է առաջին այլտերմանի [պաշտոնով]: Մերը, Մերի Արդին Վարվիկի կոմսության [ամենապատվավոր] տոհմական ազնվական ընտանիքներից մեկի աղջիկն էր։

Շեքսպիրը մեծացել է հասարակ, բավական նախնական [հանգա․․․] պայմաններում։ Հորական տանը որևէ բարձր մտավոր զարգացում նա չի տեսել ու չի առել։ Իրենց քաղաքի հին ․․․ [դպրոցում] ուսումնարանում ընտելացել է լատինական լեզվին, տրամաբանության ու ճարտասանության տարրական սկզբունքներին, և սրանց նման մի քանի բանի։

էս շրջանում էլ իր ունեցած տեղեկությունների մեծ մասը նա ձեռք է բերել հետո [ինքնակրթութ․․․] ինքնազարգացումով։ Եվ հենց իր աշակերտական շրջանում էլ, հիմք կա ենթադրելու, նա շատ բան սովորել էր բնության հետ [շփվելուց] և իրեն շրջապատող Ստրադֆորդի փոքրիկ աշխարհից, քան ուսումնարանում։

Արդյոք էս [անբախտ] դժբախտությո՞ւն պետք է համարել, թե չէ։ Կարող ե՞նք ասել, թե նրա զարգացման համար լավ կլիներ, եթե ստացած լիներ կանոնավոր գիտական կրթություն, եթե մանկուց գտնվեր հումանիստ զարգացած մարդկանց շրջանում, եթե պատանեկան հասակից նրա մտավոր շահագրգռությունը ուղղված լիներ դեպի գրականությունը։ Էս հարցերին պատասխանելու համար