էլ չէին խոսում, որոնք էսօր էդ անունով են կռվում ու ոգևորում ժողովուրդներին։
Պատերազմը բացվելուց հետո մի քանի անգամ ես էլ իմ կարծիքն ու հավատն եմ հրապարակ բերել, թե էս պատերազմը ազատություններ է բերելու ժողովուրդներին, նրանց թվում և հայ ժողովրդին1։ էդ հոդվածները[1] նույնիսկ թարգմանված ու տպված են Кавказск<ое> слово-ում։
Իսկ 1909, 1912 և 1913 թվականներին գրած իմ հոդվածները2, եթե առաջ են բերվում, պետք է առաջ բերվեն միայն մի նպատակի համար, թե հայերը, ինչպես առաջ, էնպես էլ էսօր, հարած են Ռուսաստանին և նրա հետ էլ նրա դաշնակից պետություններին։
Բայց Ձեր թերթում այժմ էն խնդիրն է [հրապարակ դրած][2] քննության հանած, թե մենք ինչ ենք ակնկալում Ռուսաստանից և ապա նրա դաշնակիցներից։
Սրա պատասխանը էսպես է։
էն ենք ակնկալում, ինչ որ նրանք խոստացել են պատերազմի սկզբից ու շարունակ խոստանում են փոքր ազգերին և մանավանդ պատերազմից տուժած ազգերին։ Իսկ հայ ազգը էն գրեթե միակ փոքր ազգն է, որ ամենից շատ է տուժել պատերազմից և իր խնդիրն էլ միշտ դրված է եվրոպական դիվանագիտության սեղանի վրա, հատկապես Ռուսաստանի ձեռքով[3]։
էդ ակնկալությունն այժմ որակում են[4] ավտոնոմիայով։ Ավտոնոմիան շատ տեսակ է լինում։ Հայերի համար էլ՝ ինչ տեսակ, երբ և ինչպես կլինի, էդ ջոկ խնդիր է,
- ↑ Այս բառերից վեր տողամեջ գրել է՝ «Չէ՞ որ նրանք սուտ չեն ասում»։
- ↑ Այստեղ վերևի լուսանցքում մատիտով գրել է՝ «Եթե բերում են պատերազմի սկզբից»։
- ↑ Այստեղ մատիտով գրել է՝ «Կոնսուլներ են», ապա գիծ է իջեցրել ներքևի լուսանցք և գրել՝ «1915, № 27»։
- ↑ «Որակում են» բառերից վեր տողամեջ գրել է՝ «Մեր մեռելներն են հաշվի առնում»։